«Չելսին» վստահ խաղով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ման. Յունայթեդին» 🎥
«Չելսին» վստահ խաղով հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ման. Յունայթեդին» 🎥
31/10/2026 - 18:37

Անգլիայի Պրեմիեր 9-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Ազնվականների» հաղթական գոլերը 50-րդ ու 64-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Մորգան Ռոջերսն ու Քոուլ Պալմերը։

«Կարմիր սատանաները» 63-րդ րոպեից` Լիսանդրո Մարտինեսի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։

Մանկունիական ակումբը չի հաղթում արդեն բոլոր մրցաշարերի 9-րդ խաղում անընդմեջ Մայքլ Կարիկի գլխավորած թիմն այդ ընթացքում կրել է 6 պարտություն։ «Յունայթեդը» նախորդ հաղթանակը տարել է սեպտեմբերի 10-ին` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում առավելության հասնելով ադրբեջանական «Սաբահի» նկատմամբ։

«Չելսին» հաղթանակից հետո 16 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026