Նեյմարը հերթական ծանր վնասվածքն է ստացել
Նեյմարն աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է «Սանթոսի» մամուլի ծառայությունը։
34-ամյա ֆուտբոլիստը ցավեր է ունեցել սեպտեմբերի 2-ին «Պալմեյրասի» դեմ Բրազիլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (0:0)` փոխարինվելով ընդմիջմանը։
Globo-ն գրում է, որ նման վնասվածքի ապաքինումը պահանջում 4-8 շաբաթ։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն (80 գոլ) ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում գրանցել է 8-ական գոլ ու ասիստ։