Գիմարայես. «Բրազիլիան ֆավորիտ է յուրաքանչյուր մրցաշարում»
«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսը կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը յուրաքանչյուր մրցաշարում ֆավորիտ է, տեղեկացնում է Liberta Depre-ն։
«Բրազիլիան ֆավորիտ է յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում է։ Միայն Բրազիլիան է 5 անգամ դարձել աշխարհի չեմպիոն
Մենք գիտենք, որ այժմ դա չի արտացոլվում խաղադաշտում, բայց մենք մեր ֆուտբոլն ունենք։ Մեր թիմում կան այնպիսի խաղացողներ, որոնք կարող են փայլել աշխարհի առաջնության ժամանակ։
Պետք է հարգանքով վերաբերվել մեր ազգային հավաքականին։ Անգլիայում, ում հետ շփվում եմ, բոլորը հարգում են Բրազիլիային»,- ասել է Գիմարայեսը։
28-ամյա ֆուտբոլիստը «Պենտակամպիոնների» հայտացուցակում է և կմասնամցի Մունդիալին։
Բրազիլացիները մրցաշարում պայքարը կսկսեն հունիսի 14-ին` C խմբի առաջին տուրում մրցելով Մարոկկոյի հավաքականի դեմ։
Կարդացեք նաև`
- ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
- ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել
- Էնդրիկը հերոսանում է` հաղթանակ պարգևելով Բրազիլիային
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml