Բարսելոնան եվրագավաթային հանդիպումների ժամանակ կսկսի անվանական տոմսեր վաճառել
«Բարսելոնան» «Այնտրախտի» դեմ հանդիպման (2:3) իրադարձություններից հետո կփոխի տոմսերի վաճառքի համակարգը։
Հայտնի է, որ այդ խաղին «Նոու Կամպ» մարզադաշտում ներկա են եղել «Այնտրախտի» 20-30 հազար երկրպագուներ, ինչն առաջացրել է կատալոնական ակումբի ղեկավարության` մասնավորապես Ժոան Լապորտայի դժգոհությունը, ով կատարվածը որակել է որպես «խայտառակություն»։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանայի» նախագահը հայտարարել է, որ այսուհետ եվրագավաթային հանդիպումների ժամանակ ակումբը կվաճառի միայն անվանական տոմսեր։
Բացի դրանից, Լապորտան բացատրել է, թե ինչպես են «Այնտրախտի» երկրպագուները ձեռք բերել այդքան շատ տոմս.
«Վաճառվում էր 34.440 տոմս։ Կար սահմանափակում, որ նրանք չէին կարող տոմս ձեռք բերել գերմանական բանկային քարտով և IP-ով։ Ակումբը տոմս չի վաճառել գերմանացիներին։
Այդուհանդերձ, կան ապացույցներ, որ տոմսերի իրական գնորդները կա՛մ դրանք վերավաճառել են կա՛մ էլ պարզապես տվել են գերմանացիներին»,- եզրափակել է Լապորտան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Ժոան Լապորտա