Աղբյուր. Յուվենտուսը Զիդանին 3 տարվա պայմանագիր է առաջարկել

Աղբյուր. Յուվենտուսը Զիդանին 3 տարվա պայմանագիր է առաջարկել

11/03/2019 - 17:25

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Յուվենտուսը»:

Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը հինգշաբթի օրը միջնորդի միջոցով առաջարկել է 46-ամյա ֆրանսիացի մասնագետին վերադառնալ ակումբ:

Զիդանը պատասխանել է, որ պարաստ չէ այս պահին վերադառնալ մադրիդյան թիմ

Ինչպես հայտնում է El País-ը, Զիդանն արդեն ունի պաշտոնական առաջարկ «Յուվենտուսից»: Թուրինցիները պատրաստ են նրա հետ մինչև 2022 թվականը պայմանագիր կնքել:

Զիդանը «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 1996-ից 2001 թվականներին, թուրինցիների կազմում երկու անգամ դարձել է չեմպիոն և ակումբի հետ նվաճել է 6 տիտղոս:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023