Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի թույլատրել Էմպոլիին հայտավորել նորեկին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի թույլատրել Էմպոլիին հայտավորել նորեկին

19/02/2019 - 14:27

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի թույլատրել «Էմպոլիին» հայտավորել Միխա Մեվլյային Իտալիայի առաջնությանը մասնակցելու համար։

«Զենիթի» 28-ամյա սլովենացի կիսապաշտպանի տեղափոխությունը «Էմպոլի» համաձայնեցվել էր տրանսֆերային պատուհանի վերջին օրը, գրանցումը կատարվել էր ժամանակին, բայց տեխնիկական խոտանի պատճառով էլեկտրոնային նամակը հասել էր վերջնաժամկետից 2 րոպե ուշ։

Փաստացի երկու ակումբների միջև գործարքը կատարված է, սակայն ֆուտբոլիստը մինչև ամառ չի կարող հանդես գալ «Էմպոլիի» կազմում։

Այս պահին երկու ակումբները քննարկում են պայմանագրի խզման կամ պայմանների փոփոխության հնարավոր ճանապարհները։ Եթե «Էմպոլին» համաձայնի, ապա «ԶԵնիթը» կարող է պայմանավորվել այլ ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության կամ տրանսֆերի մասին, այնտեղ, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։

Միաժամանակ «Էմպոլին» կարող է բողոքարկել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը,- հայտնում է «Спорт день за днем»-ը։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023