Երբ պայքարում են Էմերիի նախկինն ու ներկան

Երբ պայքարում են Էմերիի նախկինն ու ներկան

29/04/2021 - 22:10

Գաղտնիք չէ, որ Ունայի Էմերիի «սիրած» մրցաշարը Եվրոպա լիգան է։ Այստեղ իսպանացի մասնագետն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում և առայժմ միակ մարզիչն է, ով երեք անգամ անընդմեջ նվաճել է եվրոպական նշանակությամբ երկրորդ տիտղոսը։

Նման հաջողությունից հետո Էմերին փորձեց ՊՍԺ-ի ղեկին գրոհել եվրալիգաները, սակայն ձախողվեց և ուղևորվեց Մառախլապատ ալբիոն՝ «Արսենալին» նախկին փառքը վերադարձնելու նպատակով, պարզվեց, որ այստեղ էլ խնդիրներ կան և մարզիչը, թողնելով թիմի ղեկավարությունը Պեպ Գվարդիոլայի և Արսեն Վենգերի սան Միկել Արտետային, հեռացավ հայրենիք՝ կրկին փորձելու համար։

Այժմ «Վիլյառեալի» ղեկին հարմար տեղավորված Էմերին կրկին գրոհում է Եվրոպա լիգան։ BBC Sport-ի թղթակից Էնդի Ուեսթը, մեկնաբանելով ՛դեղին սուզանավի՛ կազմը նշել է․ «Ռաուլ Ալբիոլը բավական հաստատուն խաղ է ցուցադրում, իսկ Պաու Տորեսը պարզապես աստղ է, եթե ավելացնենք նաև Ժերար Մորենոյին, ապա կստանանք «Ռեալից» ու «Բարսայից» դուրս Լա-Լիգայի լավագույն ֆուտբոլիստներին»։

Արտետան «զինագործների» ղեկավարությունն ստանձնեց որպես հեռանկարային մարզիչ և երկու հզոր ուսուցիչների սան՝ որպես ֆուտբոլիստ խաղացել է Ա․ Վենգերի ղեկավարությամբ, որպես մարզչի օգնական սովորել Խ․ Գվարդիոլայից։ Մի հանգամանք, սակայն, «Արսենալի» ղեկավարությունը հաշվի չէր առել՝ Արտետան ամեն դեպքում Գվարդիոլա չէ ու եթե նայում ենք Էմերիի հետ համեմատության մեջ, արդյունքները գրեթե նույնն են։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023