Transfermarkt-ը հաստատել է. Մկրտչյանը դարձել է Օսիեկի լիիրավ ֆուտբոլիստ

Transfermarkt-ը հաստատել է. Մկրտչյանը դարձել է Օսիեկի լիիրավ ֆուտբոլիստ

16/01/2024 - 23:43

Ինչպես տեղեկանում ենք հեղինակավոր Transfermarkt կայքից, խորվաթական «Օսիեկը» «Արարատ-Արմենիայից» գնել է Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ խորվաթական ակումբը գործարքի դիմաց վճարել է 500 հազար եվրո։

Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. հուլիսից վարձավճարով տեղափոխվել էր «Օսիեկ», որի կազմում անցկացրել է 15 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023