Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

05/10/2021 - 16:50

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Անհավանական տրանսֆերային արժեքի աճ է գրանցել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, ով ներկա պահին գնահատվում է 100 մլն եվրո։

Նախորդ թարմացման համեմատ անգլիացի ֆուտբոլիստի արժեքն աճել է 35 մլն եվրոյով։

Գրիլիշին հաջորդում են «Արսենալի» երկու ֆուտբոլիստներ Բեն Վայթն (թարմացված արժեքը` 40 մլն եվրո) և Էմիլ Սմիթ-Ռոուն (28 մլն), ովքեր թանկացել են համապատասխանաբար 12 և 10 մլն եվրոյով։

10-ական մլն եվրոյով թանկացել են նաև Քրիստոֆեր Այերը («Բրենթֆորդ») և Մարկ Գեհին («Քրիսթալ Փելաս»)։

Ամենաշատ տրանսֆերային արժեքի աճ գրանցած լավագույն տասը ֆուտբոլիստների շրջանակում տեղ են գտել նաև Արոն Ռեմսդեյլը («Արսենալ», +8 մլն եվրո = 20 մլն), Անտոնիո Ռյուդիգերը («Չելսի», 35 մլն), Էնոկ Մվեպուն («Բրայթոն», 20 մլն), Ջաֆեթ Տանգանգան («Տոտենհեմ», 15 մլն), Դեմարայ Գրեյը («Էվերտոն», 15 մլն)

Վերջին բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն աճել է 7 մլն եվրոյով։

Ինչ վերաբերում է տրանսֆերային արժեքի ամենաշատ անկում գրանցածներին, ապա մի շարք ֆուտբոլիստներ կիսել են 1-6-րդ հորիզոնականները։

Խոսքը Ջեյդոն Սանչոյի («Մանչեսթեր Յունայթեդ», թարմացված արժեքը` 95 մլն եվրո), Տիմո Վերների («Չելսի», 55 մլն), Ռոբերտո Ֆիրմինոյի («Լիվերպուլ», 40 մլն), Անտոնի Մարսիալի («ՄՅՈՒ», 35 մլն), Բենջամին Մենդիի («Մանչեսթեր Սիթի», 10 մլն) և Գիլֆի Սիգուրդսոնի («Էվերտոն», 3 մլն) մասին է, որոնց տրանսֆերային արժեքը նվազել է 10-ական մլն եվրոյով։

Վերոնշյալ ֆուտբոլսիտներին հաջորդել են Օզան Կաբակը («Նորվիչ», – 8 մլն = 17 մլն եվրո), Բեն Չիլվելը («Չելսի», – 7 մլն = 35 մլն), Ալեքսանդր Լակազետը («Արսենալ», – 6 մլն = 22 մլն եվրո) և Ջեյմս Մեդիսոնը («Լեսթեր», – 5 մլն = 50 մլն)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023