Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիային, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։ Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բլանկոսը» «Ազնվականներին» վճարել է 55 միլիոն եվրո։ Լոնդոնյան գրանդը ևս 5 միլիոն էլ բոնուս կստանա։ 27-ամյա պաշտպանը «Չելսիում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 163 խաղում […]
Ավելին
«Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, մեծ հավանականությամբ, կհեռանա ակումբից, հաստատում է Goal.pl-ն։ Լեհական ակումբը եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չնվաճելու պատճառով ֆինանսական խնդրի առաջ է կանգնել, ուստի ստիպված է բաժանվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։ Վարշավան ներկայացնող ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 900 հազար եվրո։ Աղբյուրը հաստատում է, որ […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ «Արքայական ակումբն» իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, բոնուսները ներառյալ, կվճարի 60 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որի մանրամասները չեն հաղորդվում։ Պաշտպանի տեղափոխությանը մեծապես նպաստել է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն։ Պորտուգալացի մասնագետը շատ է […]
Ավելին
«Արսենալը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեի ծառայություններով, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Լոնդոնյան գրանդը 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ նախնական բանակցություններ է վարել։ «Զինագործները» հետևում են նրա շուրջ իրադարձությունների զարգացմանը։ Կոնեն ապագայի հարցում չի շտապում որոշում կայացնել. «Այժմ կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը, որի […]
Ավելին
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Փարիզյան գրանդը պատրաստ է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, եթե ակումբից հեռանա վինգեր Բրեդլի Բարկոլյան։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելուն հավակնում է «Բավարիան»։ Տոռեսի ապագայի վերաբերյալ «Բարսելոնան» հստակ դիրքորոշում ունի և մտադիր չէ բաժանվել իսպանացի հարձակվողից։ «Բլաուգրանան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել […]
Ավելին
«Արսենալը» հետաքրքրված է «Բրյուգեի» վինգեր Խրիստոս Ցոլիսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Զինագործները» հույն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար առաջին քայլերն է ձեռնարկել` նախնական բանանկցություններ սկսելով ինչպես ակումբի, այնպես էլ խաղացողի ներկայացուցիչների հետ։ Ցոլիսը ձախ վինգերի դիրքի ամրապդնման «Արսենալի» միակ թեկնածուն չէ։ Լոնդոնյան գրանդի այլընտրանքային տարբերակներն են Բրեդլի Բարկոլյան (ՊՍԺ) և Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»)։ […]
Ավելին
«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը։ «Բիանկոներին» ուզում է առանց տրանսֆերի գնման պայմանագրային իրավունքի վարձակալել Բրահիմ Դիասին, բայց «Արքայական ակումբը» մինչև ԱԱ-2026-ի ավարտը որոշում չի կայացնի մարոկկացի ֆուտբոլիստի ապագայի հարցում։ Թուրինյան գրանդը մտադիր է նաև ձեռք բերել Գոնսալո Գարսիային։ Իտալական ակումբը «Ռեալին» առաջարկել է գործարքում ներառել հարձակվողի տրանսֆերի հետ գնման […]
Ավելին
«Բավարիան» չի պատրաստվում բաժանվել ակումբի վինգեր Մայքլ Օլիսեից, հայտնում է L’Équipe-ն։ «Ռեկորդ մայսթերը» մտադիր չէ վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը, նույնիսկ, եթե վճարվի 500 միլիոն եվրո։ Մյունխենյան գրանդում ֆրանսիացի եզրայինին «անգին» ֆուտբոլիստ են համարում։ Ավելի վաղ նշվում էր, որ Մադրիդի «Ռեալը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 150 միլիոն եվրո։ Օլիսեն «Բավարիայում» հանդես է գալիս […]
Ավելին
Բեռնարդու Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելուն ավելի մոտ էին «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն», բայց գործին խառնվել է «Արքայական ակումբը»` ամբողջական համաձայնության հասնելով նրա հետ։ Վճռորոշ է եղել «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խոսքը։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիից» հեռացած կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան շատ մոտ է ազատ գործակալի կարգավիճակում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական ակումբը» և պորտուգալացի ֆուտբոլիստը «2+1» սկզբունքով պայմանագիր են համաձայնեցրել։ Կողմերի բանակացությունները վերջին փուլում են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելուն մոտ են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Կիսապաշտպանը պետք է ընտրություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026