«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական ակումբը» գործարքի հարցում ամբողջական համաձայնության է հասել։ Մադրիդյան գրանդը կվճարի նիդերլանդցի ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 20 միլիոն եվրո հրաժարագինը։ Դենզել Դումֆրիսն «Ինտերում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 207 խաղում խփել է 27 գոլ, կատարել 28 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Արքայական ակումբը» մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել նիդերլանդցի ֆուտբոլիստի հետ։ Դումֆրիսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մադրիդյան գրանդի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը նրան համարում է «Նոր Մայկոն» և կատարյալ լատերալ իր խաղային ծրագրերն իրագործելու համար։ Ինսայդեր […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը տեղափոխվել է սերբական «Վոյվոդինա», տեղեկացնում է Հայաստանի գավաթակրի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ «Նոան» բացահայտել է, որ բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար ստացել է նրա նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի շատ գումար` մոտ 690 հազար եվրո։ Հայկական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին նախորդ ամռանն էր 230 […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ցանկացել տեղափոխվել Անգլիա, հաստատում է Metaratings-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներից մեկը, որը նրա տրանսֆերի համար պատրաստ է եղել վճարել 20 միլիոն եվրո, բայց Հայաստանի ազգային հավաքականի ավագը մերժել է առաջարկը, քանի որ չի ուզում խաղալ երկրորդ լիգայում։ Հայ ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել` Պրեմիեր լիգայի […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը տեղափոխվել է սերբական «Վոյվոդինա», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Երկու ակումբները դեռ պաշտոնապես չեն հաստատել ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրը։ Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ Նովի Սադը ներկայացնող ակումբը բոսնիացի հարձակվողի տեղափոխության համար Հայաստանի գավաթակրին կվճարի 550 հազար եվրո։ «Նոան» 28-ամյա […]
Ավելին
«Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է կարիերան «Ֆեներբահչեում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Թուրքական ակումբը լեգենդար ֆուտբոլիստին մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր է առաջարկել։ Տեղափոխության դեպքում լեհ ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Նա Ստամբուլը ներկայացնող ակումբին արդեն հայտնել է, որ պատրաստ է ընդունել առաջարկը։ […]
Ավելին
«Տոտենհեմը» նորից կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինիոյին, տեղեկացնում է Globo-ն։ Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Քաղաքաբնակների» հետ, որոնք դեռ նախնական փուլում են։ Ակումբները քննարկել են 22-ամյա եզրայինի ամբողջական տրանսֆերը։ Դեռ նախորդ ամռանը «Խթանները» փորձում էին ձեռք բերել Սավինիոյին, բայց գործարքը չկայացավ։ «Տոտենհեմը» պատրաստ էր մինչև 80 միլիոն եվրո վճարել […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», ոչ թե «Պարի Սեն-Ժերմեն», հաստատում է As-ը։ Փարիզյան գրանդն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամիսներ առաջ կապվել է «Ռոխիբլանկոսի» ներկայացուցիչների հետ։ Ակումբները հիանալի հարաբերություններ ունեն, բայց 26-ամյա հարձակվողն իրեն չի տեսնում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում։ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Ալվարեսի ծառայություններով` օրեր առաջ նրա տրանսֆերի համար կատարելով […]
Ավելին
«Մարսելի» վինգեր Մեյսոն Գրինվուդը կարիերան կարող է շարունակել Իտալիայում, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ 24-ամյա եզրայինի տրանսֆերի գնումը «Ջալոռոսիի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հիմնական նպատակն է։ Հռոմեական ակումբը նախնական բանակցություններ է վարել վինգերի ներկայացուցիչների հետ։ Նրան ձեռք բերելուն հավակնում է նաև «Տոտենհեմը»։ Գրինվուդի նախորդ ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը», […]
Ավելին
«Բավարիան» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Յան Բիսեկի ծառայություններով, տեղեկացնում է Calciomercato-ն։ «Ռեկորդ մայսթերը» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Ներաձուրիի» հետ։ Միլանյան գրանդն իր խաղացողին կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո։ 25-ամյա պաշտպանն «Ինտերում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 103 խաղում խփել է 8 գոլ, կատարել 8 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026