«Գալաթասարայը» ձեռք է բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին, հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Ստամբուլը ներկայացնող ակումբը ռուս ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո։ «Լոկոմոտիվն» իրականացրել է ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։ Նախորդ ռեկորդակիրն Ումար Նիասեն էր, որը 2016թ. փետրվարին […]
Ավելին
«Միլանը» «Ստրասբուրգից» ձեռք է բերել եզրային կիսապաշտպան Դիեգո Մորեյրային, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` իտալական գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ստրասբուրգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կարող է ստանալ ևս 16 միլիոն եվրո բոնուս։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը տեղափոխվել է «Ալ Քադիսիա», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` Խոբար քաղաքը ներկայացնող ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 61 միլիոն եվրո։ 28-ամյա կիսապաշտպանը «Սիթիում» հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 50 խաղում խփել է 7 գոլ, կատարել 8 ասիստ։ […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» ու մերսիսայդյան գրանդն ամբողջական համաձայնության են հասել։ Գործարքը, բոնուսները ներառյալ, կարժենա 35 միլիոն եվրո Անգլիացի ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Միլան` բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Ջոնսը «Լիվերպուլի» համակարգում է 2010 թվականից, որի հիմնական թիմում 228 խաղում խփել է 22 գոլ, կատարել 25 […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Բլաուգրանան» 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնել է 60 միլիոն եվրոյով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Մանչեսթեր Սիթին» հետագայում կարող է ևս 15 միլիոն եվրո էլ բոնուս ստանալ։ «Ոսկե գնդակի» 2024թ. […]
Ավելին
Ռոդրին Բարսելոնա ժամանելուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Լարված օրեր էին, բայց շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ հարթվեց։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Ինձ համար «Բարսելոնա» տեղափոխվելը երազանք էր։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել թիմակիցներիս, որոնցից շատերին արդեն […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 100 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ 18-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի համակարգում է 2021թ. հուլիսից, որի հիմնական թիմում 96 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։ Բուադին 2026թ. մայիսից […]
Ավելին
«Օլիմպիակոսը» գնել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 54 խաղում խփել է […]
Ավելին
«Բարսելոնան» ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբերն ամբողջական համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տվյալներով` կատալոնական գրանդը «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրի տեղափոխության համար «Քաղաքաբնակներին», բոնուսները ներառյալ, կվճարի ընդհանուր 76,5 միլիոն եվրո։ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Էթիֆակը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից 79-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Մեսին` լուսատախտակին վառելով 3:2 հաշիվը։ 19-ամյա ֆուտբոլիստը հենց օգոստոսի 14-ին էր վարձավճարով տեղափոխվել Դամամը ներկայացնող ակումբ` թիմում նորամուտի խաղում խփելով անդրանիկ գոլը։ Մեսիի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Երիտասարդ […]
Ավելին
1 2 3 4 5 370

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026