Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերը, ինչպես միշտ, թեժ անցան, այդ պատճառով էլ որոշեցինք ներկայացնել նաև կայացած լավագույն տրանսֆերների երկրորդ մասը։ «FootGoal»-ի` Ամռան ամենահզոր տրանսֆերներ. Մաս N1»-ը կարող եք դիտել այստեղ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Քաթարի Աստղերի լիգան ներկայացնող «Ալ Ռայան» ակումբ։ Սկզբում հայտարարվել էր, որ կոլումբացի կիսապաշտպանը նոր ակումբ է տեղափոխվել վարձավճարով, սակայն հետագայում պարզ դարձավ, որ «Ալ Ռայանը» 8 մլն եվրոյի դիմաց գնել է Խամեսի ամբողջական տրանսֆերը` նրա պայմանագիր կնքելով մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Ըստ AS-ի ունեցած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է թուրքական «Կայսերիսպորի» 17-ամյա կիսապաշտպան Էմրե Դեմիրին։ Պատանի ֆուտբոլիստի դիմաց կատալոնական ակումբը վճարելու է 2 մլն եվրո։ Դեմիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մրցելույթները շարունակելու է «Կայսերիսպորի» կազմում, ինչից հետո կհամալրի «բլաուգրանասի» շարքերը` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Թուրք ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև կնքվելիք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Ռայանի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագրի մանարամասները չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ կոլումբացի ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու է «Ալ Ռայանը»։ Նշենք, որ Քաթարում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 30-ին, այդ պատճառով ակումբները դեռևս կարող են ֆուտբոլիստներ գրանցել իրենց շարքերում։ Հավելենք, […]
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն, տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ», խախտել է «Յուվենտուսի» հետ ունեցած բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերել նրա գործակալ Ժորժե Մենդեշն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է Carrusel Confidential-ը, Մենդեշը «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել էր Ռոնալդուի հեռանալու ցանկության մասին, ինչին թուրինյան ակումբը պատասխանել էր, որ պատրաստ է նրա տրանսֆերի շուրջ բանակցել, սակայն գործարքը պետք է կայանա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Մորի Կոնեն տեղափոխվել է հունգարական «Ույպեշտ»։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Կոնեն «Արարատի» կամզում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Իվուարցի հարձակվողը հայկական ակումբներից հանդես է […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, շուտով կրկին աշախատանքի անցնի։ Ինչպես տեղեկացնում է  El Chiringuito TV-ն, ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել Զիդանին, եթե ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարական տա կամ էլ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ` Զիդանը, սակայն, ներկա պահին «Փարիզի» հանար պահեստային տարբերակ է։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի վերջին աշխատավայրը […]
Ավելին
Ռուս հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` «Բարսելոնայի» հավանական տեղափոխության մասին լուրը. «Հասկացա, որ «Բարսելոնան» և «Բավարիան» առանց Զախարյանի չեն կարող ապրել և չեն բարելավի իրենց խաղը։ Չեմ զարմանա, եթե Ժոան Լապորտան արդեն մեկնել է Մոսկվա և այժմ վարկ է ձևակերպում ВТБ բանկում, որպեսզի գնի Զախարյանին և Եվգենևին (խմբ.` խոսքը […]
Ավելին
«Բավարիայի» վինգեր Կինգլսի Կոմանը հայտնվել է մի շարք եվրոպական գրանդ ակումբներ ի ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Fichajes պորտալը, ֆրանսիացի եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» և «Լիվերպուլը», ինչպես նաև նրա նախկին ակուկբը` «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բավարիայից»։ Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» «10» համարի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստ են փնտրում և 20-ամյա ֆուտբոլիսիտին համարում են կազմի ուժեղացման կատարյալ տարբերակ։ Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս ոչ միայն ենթահարձակվողի, այնպես էլ ձախ ու աջ վինգերների և կենտրոնական հարձակվողի դիրքերում։ […]
Ավելին
1 182 183 184 185 186 315

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023