Գործարքը կայացած է. Բարսելոնան նոր պայմանագիր կկնքի Արաուխոյի հետ

Գործարքը կայացած է. Բարսելոնան նոր պայմանագիր կկնքի Արաուխոյի հետ

06/04/2022 - 16:20

«Բարսելոնան» պայմամագրի երկարաձգման հարցում վերջնական համաձայնության է հասել ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին ու ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալն ապրիլի 5-ին բանակցություններ են վարել, որոնք անցել են դրական մթնոլորտում, ինչի արդյունքում էլ հասել են վերջնական համաձայնության։

Այժմ կողմերը պատրաստում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչից հետո 23-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կստորագրի։

Սպասվում է, որ «Բարսելոնան» այս գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին։

Նշվում է նաև, որ Արաուխոյի աշխատավաձն էականորեն կբարելավվի, ինչը, սակայն, չի խանգարի, որպեսզի «Բարսելոնան» պայմանագիր կքնի նաև «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ։

«Բլաուգրանան» դեռևս մի քանի շաբաթ առաջ է դանիացի ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է կատալոնական ակումբի շարքերը։

Հաղորդվում է, որ նախորդ ամիսների ընթացքում Ռոնալդ Արաուխոն բազմաթիվ առաջարկներ է ստացել եվրոպական տարբեր գրանդ ակումբներից, սակայն նրա հիմնական նպատակն ու ցանկությունը եղել կարիերան «Բարսելոնայի» կազմում շարունակելը։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023