«Ինտերն» ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» կազմը համալրել է 2022թ. հուլիսին, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայր», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Լեգենդար հարձակվողը 2022թ. հուլիսից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որտեղից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ 37-ամյա ֆուտբոլիստը կատալոնական գրանդում 193 խաղում գրանցել է 120 գոլ ու 24 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Ինտերը» մտադիր է Մադրիդի «Ռեալից» ձեռք բերել Նիկո Պասի տրանսֆերային իրավունքը, գրում է Sky Sport-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հունիսի 25-ին հաստատեց, որ «Արքայական ակումբը» 9 միլիոն եվրոյով «Կոմոյից» հետ կգնի արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։ «Բիանկոնլուն» մինչև հունիսի 29-ը կարող է 60 միլիոն եվրոյով ձեռք բերել Պասին, բայց, իտալական ակումբը, մեծ հավանականությամբ, չի կարող վճարել «Լոս […]
Ավելին
«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 116 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ` 135 միլիոն եվրո)։ Կախված Անդերսոնի մրցելույթներից` «Անտառապահները» ևս 14 միլիոն ֆունտ ստերլինգ էլ հավելավճար կստանան։ Անգլիացի կիսապաշտպանը հունիսի 26-ին Նյու Յորքում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ […]
Ավելին
«Ատալանտայի» պաշտպան Մարկո Պալեստրան կտեղափոխվի «Չելսի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. լոնդոնյան գրանդը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 55 միլիոն եվրո։ «Ազնվականները» Պալեստրայի համար մղվող պայքարում առաջ են անցել «Ինտերից»։ «Ներաձուրին» իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում նույնիսկ սկզբունքային համաձայնություն է ունեցել, բայց «Չելսին» գործարքն արագ ավարտին է հասցրել։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ատալանտայի» […]
Ավելին
«Օցելուլի» կիսապաշտպան Ժոաու Լամեյրան կարող է տեղափոխվել «Նոա», հայտնում է Fanatik-ը։ Ռումինական ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ուստի մտադիր է բաժանվել առաջատար մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում` Լամեյրանից։ Գալաց քաղաքը ներկայացնող ակումբն իր կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի, եթե «Նոան» վճարի 500 հազար եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Բացառված չէ, որ Հայաստանի գավաթակրին կհաջողվի ավելի քիչ […]
Ավելին
«Ալ Նասրը» և «Ալ Հիլալը» փորձում են ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիային, հայտնում է Mundo Deportivo-ն։ Չնայած սաուդյան ակումբների կողմից հետաքրքրությանը` բրազիլացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» ղեկավարներին ակումից հեռանալու ցանկություն չի հայտնել։ Կատալոնական գրանդի ղեկավարները նույնպես վստահ են, որ 29-ամյա եզրայինը չի լքի ակումբը։ «Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառել թիմի առաջատարներից մեկի տրանսֆերը, եթե վճարվի անչափ խոշոր գումար։ Ձախ […]
Ավելին
Բեռնարդու Սիլվան տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 2017թ. հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», 460 խաղում գրանցել է 76 գոլ ու 77 ասիստ։ Նա մանկունիական գրանդից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
«Բարսելոնան» նույնպես գումար կստանա «Չելսիի» պաշտպան Մարկ Մուկուրելիայի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար, հաստատում է Mundo Deportivo-ն։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ուստի կատալոնական գրանդը համերաշխության վճար ստանալու իրավունք ունի։ ՖԻՖԱ-ի համերաշխության համակարգի համաձայն՝ տրանսֆերի գումարի 5 տոկոսը համամասնորեն բաշխվում է այն բոլոր ակումբների միջև, որոնց համակարգում խաղացողը եղել է 12-23 տարեկանում։ 12-15 տարեկանում գումարի չափը […]
Ավելին
«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում ու չվերադաենալ Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է As-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը շաբաթներ առաջ մադրիդյան գրանդի հետ քննարկել է իր` ակումբ հավանական վերադարձի տարբերակը, բայց իրավիճակը փոխվել է Ժոզե Մոուրինոյի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պորտուգալացի մասնագետըն արգենտինացի կիսապաշտպանին չի երաշխավորել, որ կանոնավոր տեղ կունենա թիմի մեկնարկային […]
Ավելին
1 9 10 11 12 13 370

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026