Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Սուպերլիգային, եթե մրցաշարը, ի վերջո, կյանքի կոչվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են անտեսել ՖԻՖԱ-ի ու աշխարհամասային մյուս կոնֆեդերացիաների այն կոչը, ըստ որի, եթե որևէ ակումբ կամ ֆուտբոլիստ դառնա Սուպերլիգայի անդամ, ապա կզրկվի ՖԻՖԱ-ի կամ մյուս կոնֆեդերացիանի հովանու ներքո ացկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «արքայական» ակումբը կստանա 2 մլն եվրո։ Հատկանշական է, որ վարձակալության ավարտից հետո «զինագործները» խաղացողին գնելու անմիջական իրավունք չեն ունենա։ Նոր ակումբի կազմում Էդեգորը հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Մարտին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն մի շարք հանգամանքներ խանգարում են գործարքի կայացմանը։ Մադրիդյան ակումբը չի կարողանում բավարարել 22-ամյա ֆուրտբոլիստի ֆինանսական պահանջները։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացուն կարող է վճարել առավելագույնը 21 մլն եվրո աշխատավարձ․ այդքան այս պահին ֆուտբոլիստը ստանում է ՊՍԺ-ում։ Այնինչ, փարիզյան ակումբը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Ռեալը» ցանկանում է ուղղել իր տրանսֆերային սխալը։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը զղջում է, որ Սերխիո Ռեգիլոնին նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել է «Տոտենհեմին» և պատրաստ է 45 մլն եվրոյի դիմաց վերադարձնել իսպանացի ֆուտբոլիստին։ 24-ամյա եզրային պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին 30 մլն եվրոյի դիմաց միացավ «Տոտենհեմին»՝ ակումբի հետ կնքելով […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում «Այնտրախտը» հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց առաջնության նորեկներից «Արմինիային»՝ հաղթելով 1։5 հաշվով։ Ֆրանկֆուրտյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլիպ Կոստիչն ու ակումբի նորեկ Լուկա Յովիչը, ով վերջերս է «Ռեալից» վարձավճարով վերադարձել հարազատ ակումբ, իսկ Յոաքիմ Նիլսոնն էլ գրավեց սեփական դարպասը։ «Արմինիայի» հեղինակության գոլն […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, նորվեգացի կիսապաշտպանը «արքայական» ակումբում ունեցած իր ներկա վիճակից դժգոհ է՝ ցանկանալով հեռանալ Մադրիդից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Սոսիեդադը», որի կազմում երիտասարդ կիսապաշտպանը հանդես է եկել 2019/20 մրցաշրջանում, շատ էր ցանկանում վերադարձնել Էդեգորին, սակայն գործին խառնվել է «Արսենալը»։ Նախքան «Արսենալից» առաջարկ ստանալը […]
Ավելին
«Լիվերպուլին» չեն անհանգստացնում նորություններն այն մասին, որ թիմի հաձակվող Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել այլ ակումբ․ ղեկավարությունը վստահ է, որ եգիպտացին կմնա ակումբում։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը, միևնույն ժամանակ, «Լիվերպուլում» չեն շտապում նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին, որի նպատակը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում ֆինանսական նոր խնդիրներից խուսափելն է։ Սալահի և մերսիսայդյան ակումբի միջև […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» հյուրընկալվեց վտանգավոր գոտու հարևանությամբ հանգրվանած «Էյբարին»։ Համդիպման մեկնարկից քիչ անց՝ 12-րդ րոպեին, տանտերերը հիանալի հնարավորություն ստացան՝ հաշվի մեջ առաջ անցնելու, քանի որ «մատրասայինների» խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները՝ 11-մետրանոց հարվածի իրավունք պարգևելով մրցակցին։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, գնդակին մոտեցավ «Էյբարի» […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, կարծես թե, բարդ հարաբերություններ ունի ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։ «Կա խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք այնպիսի ախտանշաններ են ի հայտ բերում, որ հանգում ենք այնպիսի եզրակացության, ըստ որի, Զիդանի ժամանակաշրջանը «Ռեալում» մոտենում է ավարտին։ Նրա գաղափարները ֆուտբոլիստները սկսել են չընդունել։ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոն» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ մատուցելով խոշոր անակնկալ։ «Ռեալի» դեմ խաղում «Ալկոյանոյի» դարպասը պաշտպանում էր 41-ամյա դարպասապահ Խոսե Խուան Ֆիգուերասը, ով սույն թվականի հունվարի 25-ին կդառնա արդեն 42 տարեկան։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, վետերան դարպասապահն այդ խաղում բավական տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023