Պերես․ «Սուպերլիգայի նախագիծը լավագույնն է բոլոր հնարավորներից»

Պերես․ «Սուպերլիգայի նախագիծը լավագույնն է բոլոր հնարավորներից»

24/04/2021 - 09:58

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին խոսել է Սուպերլիգայի մասին։ 74-ամյա ֆունկցիոներն այս անգամ հարցազրույց է տվել իսպանական AS-ին։

Սուպերլիգայի նկատմամբ հիմնական քննադատությունն այն է, որ մրցաշարը հակասում է ազգային առաջնություններին և կարծես փակ համակարգ է՝ առանց մերիտոկրատիայի․․․

– Փաստն այն է, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուս՝ ճիշտ չեն։ Այդ ամենով փորձում են մանիպուլացնել մարդկանց։ Սուպերլիգայի ծրագիրը դեմ չէ ազգային առաջնություններին։ Սուպերլիգայի նախագիծը լավագույնն  է բոլոր հնարավորներից։ Նա ստեղծվել  է, որպեսզի ֆուտբոլին օգնեն դուրս գալ ճգնաժամից։

Ֆուտբոլը լուրջ կորուստներ  է կրել, նրա  տնտեսությունն անկում  է ապրում, և մենք պետք  է հարմարվենք այն ժամանակներին, որում ապրում ենք։ Սուպերլիգան չի հակասում առաջնություններին և նպատակ ունի ավելի շատ եկամուտ բերել ողջ ֆուտբոլային հանրության համար։ Սուպերլիգայի գաղափարի էությունն այն է, որ բարձրացնի ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը։

Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ի նոր բարեփոխումները նույնպես չեն լուծի առկա խնդիրները, քանի որ Չեմպիոնների լիգայի առաջարկվող նոր ձևաչափը ներկայումս գործողից նույնիսկ ավելի լավը չէ։ Բացի այդ, մենք չենք կարող սպասել մինչև 2024 թվական։ Այդուհանդերձ, մենք ինչ-որ բան սխալ ենք արել։

Մենք պետք  է փորձենք պարզել մեր սխալը և զարգացնել ավելի շատ գաղափարներ։ Պետք է ինչ-որ բան անել, քանի որ շատ երիտասարդներ 14-24 տարեկանում սկսում են թողնել ֆուտբոլը, քանի որ այն համարում են ձանձրալի զվարճանքի այլ միջոցների համեմատ,- նշել է Պերեսը։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի հիմնադիր 12 ակումբներից 9-ն արդեն պաշտոնեպես լքել են մրցաշարը, որի կազմում մնացել են միայն «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023