Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։ Հանդիպման արդեն 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները քիչ մնաց բացեին խաղի հաշիվը, սակայն Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գլխով կատարած հարվածից հետո «Փարիզին» փրկեց դարպասաձողը։ Այդ դրվագում փարիզեցիները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Նեյմարը հարվածային դիրք դուրս բերեց Կիլիան Մբապեին, ով էլ դիպուկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ալելուիա!!!  Այսպես կարելի է ամեն անգամ արձագանքել, երբ Չեմպիոնների Լիգան վերադառնում է։ Ճիշտ է՝ այս անգամ դադարը կապված էր հավաքականների հանդիպումներով, ոչ թե կորոնավիրուսի համաճարակով, բայց ամեն դեպքում,  Ալելուիա, ԱՅՆ վերադառնում է։ «Պորտու – Չելսի»,  «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ»,  Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ , «Բավարիա» – ՊՍԺ։  Այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք թույլ չեն […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումների մրցավարական բրիգադները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները՝ Անտոնիո Մատեո Լատոսի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սաբրիան Դևիսը և Ռոբերտո Պալոմարը, չորրորդ մրցավարը լինելու է Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը, իսկ VAR համակարգի պատասխանատուները՝ Ալեխանդրո Էրնանդեսը, Ռիկարդո դե Բուրգոսը։ […]
Ավելին
ՊՍԺ-ի աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին և հենակետային կիսապաշտպան Մարկո Վերատին վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը։ Վերատիի մոտ վարակը հաստատվել է դեռևս ապրիլի 2-ին ու նա արդեն բաց է թողել Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում «Լիլի» (0:1) դեմ կայացած հանդիպումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստներն էլ պետք է պահպանեն […]
Ավելին
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Բիքսանտ Լիզարազյուն սուր քննադատության է ենթարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ով Լիգա 1-ի շրջանակում վերջերս կայացած «Լիլի» դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից։ «Նա խաղադաշտ էր վերադարձել երկու ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո, իսկ երեք օրից Չեմպիոնների լիգայի հանդիպումն է։ Պետք է հանգիստ լինել, ինչը Նեյմարն ընդհանրապես չունի։ Նա չի հարգում ո՛չ […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն համեմատել է աշխարհի առաջնության ու Չեմպիոնների լիգայի կարևորությունները․ «Չեմպիոնների լիգան ինձ համար ավելի կարևոր է։ Աշխարհի առաջնությունում վաղ հաղթանակը ես այդքան էլ լավ չգիտակցեցի։ Լավ, դա ինձ համար առաջին անգամն էր, մենք հաղթեցինք, շարժվեցինք առաջ, իսկ հաղթանակից հետո կարելի է գնալ տուն։ Ես միանգամից հաղթեցի՝ չհանդիպելով լուրջ դժվարությունների, […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ մրցեցին մրցաշարային աղյուսակի երկու առաջատարները՝ ՊՍԺ-ն ու «Լիլը»։ Փարիզյան ակումբը ունենալով տարածքային հսկայական առավելություն՝ չկարողացավ խաղում խուսափել պարտությունից։ «Լիլն» էլ հաղթեց 1։0 հաշվով, իսկ հաղթական գնդակը 20-րդ րոպեին խփեց 21-ամյա կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը։ Այս հաղթանակի շնորհիվ Քրիստոֆ Գալտյեի թիմը վաստակեց […]
Ավելին
Interfootball -ը սկսում է նոր շարք։ Այժմ մշտապես կներկայացնենք յուրաքանչյուր Weekend-ի ամենաբոմբ հանդիպումների անոնսը, միասին կխոսենք թիմերի ներկա մրցաշարային դիրքերից, կծանոթանանք VBet-ի՝ տվյալ հանդիպման համար սահմանած գործակիցներին, իսկ մեր Instagram-ի էջում կարող եք ծանոթանալ նաև այդ հանդիպումների կանխատեսումներին։ Գնացինք։ «Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի» Հանդիպման օրն ու ժամը – 3․04․2021 թ․, 20։30 Մրցաշար – ԱՊԼ, 30-րդ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է ակումբը։ Այդ լուրից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խոսքը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի մասին է։ Բացի այս ակումբներից, նշվում է նաև, որ Ագուերոյին պայմանագիր են ցանկանում առաջարկել […]
Ավելին
1 71 72 73 74 75 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023