Ռամոսը կրկին բաց կթողնի ՊՍԺ-ի հանդիպումը

Ռամոսը կրկին բաց կթողնի ՊՍԺ-ի հանդիպումը

20/11/2021 - 15:35

Ֆրանսիական Լիգա 1-ի 14-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կմրցի «Նանտի» դեմ։

Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ խաղին։

«Պարի Սեն-Ժերմենի» կամզից կրկին կբացակայի Սերխիո Ռամոսը, ով «Փարիզի» շարքերը համալրելուց հետո դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Հայտացուցակից դուրս են մնացել նաև դարպասապահներ Ջանլուիջի Դոնարուման ու Ալեքսանդր Լետելյան, պաշտպաններ Լայվին Կուրզավան ու Պրեսնել Կիմպեմբեն, կիսապաշտպաններ Յուլաի Դրաքսլերն ու Ռաֆինիան։

Դրան զուգահեռ, հայտացուցակ է վերադարձել Լեո Մեսսին, ով բաց էր թողել ՊՍԺ-ի վերջին երկու հանդիպումները։

Հավելենք, որ ՊՍԺ – «Նանտ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Փարիզեցիների վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023