Ինչպես տեղեկացնում է RTP-ն, ՊՍԺ-ի հրաձակվող Լեո Մեսսին յոթերորդ անգամ կստանա «Ոսկե գնդակը»։ Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի ֆուտբոլիստին արդեն տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքում հենց ինքն է ստանալու մրցանակը։ Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը, որպես մրցանակի դափնեկիր, France Football-ին արդեն տվել է ավանդական հարցազրույցը։ Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ամենահեղինակավոր անհատական մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակուն սեփական հարկի տակ մրցեց «Բրյուգեի» դեմ։ Մանկունյական ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզը, Ռահիմ Սթերլինգն ու Գաբրիել Ժեզուսը։ Հյուրերի միակ գոլն էլ, որպես ինքնագոլ, գրանցվեց Ջոն Սթոունզի անվան դիմաց։ Այս […]
Ավելին
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, հնարավոր է, լքի ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը` հղում կատարելով Le Parisien-ին, փարիզյան ակումբը դիտարկում է 35-ամյա պաշտպանի հետ գործող պայմանագրի խզման տարբերակը։ Ընդ որում, ներկա պահին «Փարիզը» Ռամոսի հետ պայմանագրի խզումն այլևս չի համարում անհնար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենի» մարզչական շտաբն ու ղեկավարությունն անհանգստացած են իսպանացի […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին նշել է, որ կարիերայի ավարտից հետո, հնարավոր է, վերադառնա «Բարսելոնա»։ «Ես միշտ նշել եմ, որ ցանկանում եմ ակումբին օգտակար լինել։ Ապագայում ես կցանկանայի լինել սպորտային տնօրեն, սակայն չգիտեմ` դա կլինի «Բարսելոնայում», թե մեկ այլ տեղ։ Եթե հնարավորություն լինի, ես կցանկանամ վերադառնալ և օգնել «Բարսելոնային», քանի որ սիրում եմ այդ ակումբը։ Ես […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Լիլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ փարիզյան ակումբը հերթական բարդ հանդիպումն է անցկացրել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Մինչև 74-րդ րոպեն, Ջոնաթան Դևիդի խփած միակ գոլի շնորհիվ, «Լիլը» հաղթում էր, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի սաները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև […]
Ավելին
Ինչպես տեղեկաղնում է Goal.com-ը, «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը, Յոզուա Կիմիխն ու Սերժ Գնաբրին նկարահանվել են վավերագրական ֆիլմում։ Այդ ֆիլմում Գնաբրին համեմատականներ է անցկացրել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի հարձակվողներ Ուսման Դեմնոլեի ու Կիլիան Մբապեի միջև. «Դեմբելեն շատ ավելի լավն է Մբապեից»,- ասել է Գնաբրին։ «Ի՞նչ նկատի ունես` ասելով, որ նա ավելի լավն է։ Եթե ես էլ Դեմբելեի […]
Ավելին
«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան, հնարավոր է, ձեմռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Խոսակցություններ կան նաև, որ Ռաֆինյային իրենց շարքերում են ցանկանում տեսնել […]
Ավելին
Իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուլա Դի Մարցիոն վստահ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինսայդերի խոսքերով ֆրանսիացի հարձակվողը նույնիսկ պատրաստի պայմանագիր ունի և նրան հայտնի է նաև, թե երբ Մբապեն այն կստորագրի. «Մբապեն որոշել է ռիսկի գնալ։ Խնդիրը ոչ փողն է, ոչ էլ Ֆրանսիան ու ՊՍԺ-ն լքելը։ Խնդիրն այն է, որն […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թոփ հարձակվողների հետ աշխատելու մասին. ««Չելսին» ու ՊՍԺ-ն իրենց տեսակով հակապատկերներ են։ Ես «Փարիզում» կարծես սպորտի նախարար լինեի և կապի մեջ էի նույնիսկ աստղերի ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Կխոստովանեմ` ավելի հեշտ է մարզել Ռոմելու Լուկակուին, քան Նեյմարին ու Կիլիան Մբապեին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, […]
Ավելին
Մի շարք եվրոպական գրանդ ակումբներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Բավարիան», նորվեգացի հարձակվողի համար մղվող պայքարում, առաջ են անցել «Ռեալ Մադրիդից»։ ՊՍԺ-ն ցանկանում է Հալանդին ձեռք բերել, եթե ակումբից հեռանա Կիլիան Մբապեն։ Այդ գործարքն իրագործելու համար փարիզյան ակումբը մտադիր է օգտագործել 21-ամյա […]
Ավելին
1 50 51 52 53 54 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023