Ինչպես հայտնում է L’Equipe-y, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ ապագայում տեղափոխվել ՊՍԺ: Աղբյուրը պնդում է, որ, չնայած «մայրաքաղաքայինների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ լավ հարաբերություններին 22-ամյա ֆրանսիացին հրաժարվեց տրանսֆերից, քանի որ հայտարարել էր` նա հանդես է գալիս իր երազանքների թիմում: Դեմբելեին չի անհանգստացնում մրցակցությունը թիմի կազմում, որը կարող էր ավելի ուժեղ դառնալ, եթե կայանար […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն բավականին լուրջ վնասվածք է ստացել: Ֆրանսիացին բուժզնում է անցել: Պատասխանը հետևյալն է. ձախ ծնկի քառագլուխ մկանի վնասվածք,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ուսմանը կբացակայի մոտ 5 շաբաթ: Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Դեմբելեն կարող է դառնալ Նեյմարի հավանական գործարքի մաս:
Ավելին
«Բավարիան» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը: Իսպանական պարբերականները հայտնում են, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի հրաժարվել խաղացողից 95 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ պատասխան խաղում: Ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի մկանի վնասվածք,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Դեմբելեն բացակայելու է մոտ 3-4 շաբաթ: Հատկանշական է, որ մինչև հանդիպումը Դեմբելեն խնդիրներ է ունեցել նույն հատվածում: Վալվերդեն հարձակվողին փոխարինման է մտցրել 70-րդ րոպեին:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023