Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ հանդիպման շրջանակում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Սան Խոսե Էրթկվեյկսի» դեմ։ Թրիլլերային սցենարով ընթացած խաղում խփվեց 6 գոլ, որն ավարտվեց 3:3 հաշվով։ «Կալամբուսի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` դառնալով դուբլի հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հիանալի հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 1:1։ Այնուհետև, 73-րդ րոպեին հյուրերը նպաստավոր […]
Ավելին
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2022 թ. առաջնությունը, որի կանոնավոր առաջնության առաջին խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Վանկուվերի» դեմ։ Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կալեբ Պորտերի սաները մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 86-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը։ Նշենք, որ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի ծրագրերի մասին. «Ես ցանկանում եմ կրկին հանդես գալ «Սանթոսի» կազմում, քանի որ շատ եմ կարոտում հանդիպումներն այդ քաղաքում և մարզադաշտում։ Բացի դրանից, թեկուզ մեկ մրցշարջան կցանկանամ հանդես գալ ՄԼՍ-ում։ Այնտեղ առաջնությունը կարճ է, և արձակուրդը կտևի 3-4 ամիս»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։ Այսպիսով, վետերան հարձակվողը 7 տարի անց վերադառնում է իտալական ֆուտբոլ, որտեղից հեռացել էր 2015 թ. փետրվարին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոն շուտով կդառնա «Սամպդորիայի» ֆուտբոլիստ։ Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, հայտնում է, որ «Սամպդորիան» փոխարինող է փնտրում ակումբի հարձակվող Մանոլո Գաբիադինիի համար, ով ծանր վնասվածք է ստացել։ Ջենոական ակումբի ընտրությունը կանգ է առել Ջովինկոյի վրա, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Սպասվում է, որ 35-ամյա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վենեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1.5 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին», […]
Ավելին
Պորտուգալացի հանարահայտ ֆուտբոլիստ Նաին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վենեցիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վենեցիան» մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, ով ընդունել է այն։ Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ հունվարի 14-ին պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Վենետիկը ներկայացնող ակումբի համար, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը, որն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, իսկ իտալացի վինգերը նոր ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դառնալու է ազատ գործակալ։ Ըստ որոշ աղբյուրների` 30-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
«Նապոլիի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրելու է 2022 թ. հուլիսի 1-ին, որի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։ Ինսինյեն նոր ակումբի շարքերը համալրելու է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աուգսբուրգի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Դալասի» հարձակվող Ռիկարդո Պեպիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ բավարական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Դալասին» վճարել է իր համար ռեկորդային` 16.36 մլն եվրո։ Հավելենք, որ երիտասարդ տաղանդավոր հարձակվողը «Դալասի» մարզադպրոցի սան է, որի գլխավոր թիմի կազմում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023