Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Միլանյան ակումբը շարունակում է իր տպավորիչ հաղթարշավը և դժվար պայքարում հաղթեց 1։2 հաշվով։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 52-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, սակայն 63-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Դավիդե Ֆարաոնին հարձակման աջ եզրից […]
Ավելին
Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց իտալական Ա սերիայի 14-րդ տուրը, որի շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպումն անչափ վատ մեկնարկեց թուրինյան ակումբի համար, քանի որ նախ 3-րդ րոպեին Դուշան Վլահովիչն առաջ մղեց «մանուշակներին», իսկ 18-րդ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Խուան Կուադրադոն՝ «Յուվենտուսին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Ունենալով մեկ ֆուտբոլիստ […]
Ավելին
2021 թվականի հունվարից 1-ից բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանին «Միլանը» պատրաստվում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «ռոսոներիները» մտադիր են ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվող, ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին, վերջինս հաճախ է վնասվածքներ ստանում։ Միլանյան ակումբն արդեն կազմել է մի շարք հարձակվողներից բաղկացած շորթ-լիստ, ովքեր, ըստ ակումբի մարզչական շտաբի, իրապես կարող են ուժեղացնել հարձակման […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայանում է 13-րդ տուրը։ Առաջնության առաջատար «Միլանը», որը նախորդ երկու խաղերում չէր ճաշակել հաղթանակի բերկրանքը, վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին։ Ստեֆանո Պիոլիի սաներն այս տուրում հյուրընկալվել էին բավականին վառ ֆուտբոլ ցուցադրող «Սասուոլոյին»։ Հանդիպման արդեն 6-րդ վայրկյանին «ռոսոներիները» բացեցին խաղի հաշիվը։ Միլանյան ակումբի ֆուտբոլիստները խաղը սկսեցին դաշտի կենտրոնից և միանգամից մեն-մենակ դուրս բերեցին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Սասուոլոյի» դիմադրությունը։ Դաշտի կենտրոնից սկսեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր սկսեցին և գոլային գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Ռաֆայել Լեաուն հայտնվեց մեն-մենակ՝ գրավելով մրցակցի դարպասը։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի գոլը գրանցվել է 6․20-րդ վայրկյանին, ինչը Ա սերիայի պատմության ամենաարագ գոլնն է։
Ավելին
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծես թե նոր վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ 39-ամյա հարձակվողը, ով խաղադաշտ դուրս չի գալիս նոյեմբերի 22-ից, դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Մարզման ավարտին Իբրահիմովիչը սկսել է ցավեր զգալ սրունքի շրջանում։ Նախնական հետազոտությունը հաստատել է Իբրահիմովիչի վնասվածքը, իսկ հաջորդ հետազոտությունը […]
Ավելին
«Ինտերի» դեմ կայացած երեկվա խաղին «Նապոլիի» Գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն աչքի վիրակապով էր եկել մարզադաշտ։ Բանն այն է, որ խաղից առաջ բժիշկները մարզչի մոտ ախտորոշել էին աջ աչքի 6-րդ նյարդի կաթված։ Առաջին անգամ Գատուզոյի աչքի հետ կապված խնդիրներն ի հայտ էին եկել, երբ նա դեռ «Միլանի» ֆուտբոլիստ էր։
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց հետնապահներից «Ջենոային»։ Թիմերը գրանցեցին մարտական հաշիվ՝ խաղաղ ելքով (2:2)։ Առաջին Խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ։ Թիմերն իրենց ողջ ներուժը պահել էին երկրորդ խաղակեսի համար։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 47-րդ րոպեին, «Ջենոայի» հաձրակվող Մատիա Դեստրոն տանտերերին առաջ մղեց (1:0)։ 5 րոպե անց՝ 52-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Մատիա Կալաբրիան հավասարեցրեց […]
Ավելին
Դեկտեմբերի 16-ին «Միլանը» նշում է հիմնադրման 121-րդ տարեդարձը։ Այդ մասին տեղեկանում ենք «ռոսոներիների» Twitter-ի պաշտոնական էջից։ «Միլանը» համարվում է իտալական և ընդհնարպաես համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը, որն իր 121 տարվա պատմության ընթացքում 18 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն, 7 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 5 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթակիր, 2 անգամ՝ Գավաթակիրների գավաթակիր, 5 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա պաշտպանի նկատմբամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ֆրանսիացի պաշտպանին պատրաստ է երեք անգամ ավելի շատ աշխատավարձ վճարել, քան նա վաստակում է «Միլանում»։ Այժմ Էրնանդեսի աշխատավարձը կազմում է 1․5 մլն եվրո, իսկ […]
Ավելին
1 53 54 55 56 57 73

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023