«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ապագան դեռևս շարունակվում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին դեռևս չի շտապում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ և, ամենայն հավանականությամբ, սույն թվականի հունիսի 30-ից կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։ Հայտնի է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «կապտանռնագույնների» ճամբարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին մտադիր է պայմանագիր առաջարկել այն դեպքում, եթե «Բարսելոնայից» հեռանա Լեո Մեսսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Լեո Մեսսին հեռանա ակումբից, ապա «Բարսայի» նոր ղեկավարությունը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել։ Դրան հակառակ՝ ավելի վաղ TyC Sports-ը հայտնում էր, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Այս հանդիպումը նախապես որոշված էր, որ պետք է կայանար սույն թվականի ապրիլի 24-ին կամ 25-ին, սակայն, քանի որ «քաղաքաբնակները» հասել են Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, այս հանդիպումն առաջ է բերվել։ Լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում «Սիթին» ապրիլի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է […]
Ավելին
«Բարսելոնան», կարծես թե, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի սույն թվականի ամռանը իր թիմ հրավիրի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «բլաուգրանասի» ղեկավարությունը ժամեր առաջ առաջարկ է կատարել արգենտինացի ֆուտբոլիստին։ Այժմ վճռորոշ խոսքն Ագուերոյինն է։ Սերխիո Ագուերոն Լեո Մեսսիի մտերիմ ընկերն է, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբի նորընտիր […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, իր թվիթերում հրապարակել է 2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Այն գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն , որին հաջորդում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «իշամեղուների» մյուս հարձակվող Էրլինգ Հալանդը։ 2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների 4-10 հորիզոնակններն ունեն հետևյալ տեսքը․ 4․ Սվեն Բոթման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրանական հանդիպման շրջանակում բոլոր մրցաշարերում 21 անընդմեջ հաղթանակներից հետո «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերլուծել է երկու թիմերի գործողությունները․ «Հրաշալի հանդիպում էր․ «ՄՅՈւ»-ն անհավանական պրեսինգ կիրառեց և շատ արագ հակագրոհում էր։ Մենք լավ խաղացինք, սակայն չկարողացանք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում հանդիպեցին երկու «Մանչեսթերները»․ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղը մեկնարկեց բավական անասպասելի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն առաջին իսկ գրոհի ժամանակ 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց․ Գաբրիել Ժեզուսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Անտոնի Մարսիալի նկատմամբ։ Նշեկտին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, ով էլ բացեց խաղի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե «Սիթիի» տպավորիչ հաղթարշավը կապված է մեծ ծախսերի հետ։ 19-րդ անընդմեջ հաղթանակից հետո պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին՝ Գվարդիոլան ասել է․ «Սիթին շատ փող ունի, որպեսզի գնի մի քանի անհավանական ֆուտբոլիստներ»։ Հիշեցնենք, որ այս պահին «քաղաքաբնակներն» անընդմեջ հաղթել են վերջին 21 խաղերում։ «Իրականում […]
Ավելին
Անգլիակա Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Չելսիին»։ Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, Յուրգեն Կլոպի թիմը ներքին առաջնության շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում վերջին 5 հանդիպումներում անընդմեջ պարտություն է կրել։ Մերսիսայդցիներն ավելի վաղ պարտվել էին «Բյորնլիին» (0:1), «Բրայթոնին» (0:1), «Մանչեսթեր Սիթիին» (1։4) և «Էվերտոնին» (0։2)։ Աղբյուրը հայտնում է, որ «կարմիրներն» ակումբի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023