Խենթ Գվարդիոլա! Պեպը խնջույքի ժամանակ սիգար  է  ծխում և կատարում «Oasis»-ի երգերից մեկը 🎥

Խենթ Գվարդիոլա! Պեպը խնջույքի ժամանակ սիգար է ծխում և կատարում «Oasis»-ի երգերից մեկը 🎥

18/05/2021 - 12:02

Թվում է՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անչափ խիստ մարդ է։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ստեղծվում է, երբ դիտում ես «Սիթիի» մասնակցությամբ հանդիպումները, սակայն մայիսի 18-ին համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ցնցեց ողջ աշխարհը։

Բանն այն է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և ակումբի այլ աշխատակիցներ նշել են Պրեմիեր լիգայի հերթական չեմպիոնությունը։

Այդ խնջույքից մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ 50-ամյա մասնագետը սիգար է ծխում և երգում բրիտանական աշխարհահռչակ «Oasis» ռոք խմբի «Don’t Look Back in Anger» երգը։ Տեսանյութն ընդամենը 11 ժամում հավաքել է արդեն 4․2 մլն դիտում։

Հայտնի է, որ «Oasis» խմբի մենակատար մենակատար Լիամ Գալահերը և նրա եղբայր, խմբի կիթառահար Նոել Գալահերը ծնունդով Մանչեսթերից են և վաղուց երկրպագում են «Մանչեսթեր Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ․Գ․Գ․ տեսանյութը՝ Twitter-ի Raff օգտատիրոջ

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023