Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Բարնլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Relevo-ին, հայտնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ մարզվում է «Ռեալ Մադրիդի» մարզաբազայում` «Վալդեբեբասում»։ Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ապագայի հարցում սա ոչինչ չի նշանակում. 37-ամյա հարձակվողը շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել «արքայական» ակումբի ղեկավարության հետ, որը նրան թույլ է տվել մարզվել` մարզավիճակը պահպանելու համար։ Նշվում է նաև, որ Ռոնալդուն մարզվում […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շատ մոտ է նոր ակումբ ունենալուն։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։ Սպասվում է, որ Ռոնալդուի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց է տվել աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանին։ 37-ամյա ֆուտբոլիստը մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Ես չեմ հարգում Էրիկ Տեն Հագին, քանի որ նա էլ ինձ չի հարգում։ Եթե դու ինձ չես հարգում, ես էլ քեզ երբեք չեմ հարգի։ «Մանչեսթեր Յունայթեդը […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Յուվենտուս» – «Նանտ» «Սպորտինգ» – «Միդյուլան» «Շախտյոր» – «Ռեն» «Այաքս» – «Ունիոն Բեռլին» «Բայեր Լևերկուզեն» – «Մոնակո» «Սևիլիա» – ՊՍՎ «Զալցբուրգ» – «Ռոմա» Նշենք, որ 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2023 թ. փետրվարի 16-ին, իսկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային» «Կարմիր սատանաների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։ 37-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում կատարել է 2 հարված, որոնցից մեկը եղել է դիպուկ, մյուսը` շեղ։ Ինչպես հայտնում է Whoscored-ը, Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Բիրմինգհեմցիները պարզապես շոկային մեկնարկ էիմ պատրաստել «կարմիր սատանաների» համար և արդեն 11-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեղ Լեոն Բեյլին, իսկ 11-րդ րոպեին Լուկա Դինը 11-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով կրկնապատկեց «Վիլլայի» առավելությունը։ Նախքան ընդմիջում հյուրերին […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։ Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։ 1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ […]
Ավելին
Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։ Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։ Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո ՊՍԺ – 510 մլն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. 38-րդ րոպեին «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Մարկուս Ռեշֆորդի խփած միակ գոլը։ Նշենք, որ Էրիկ Տեն Հագի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում անպարտելի է արդեն 8 անընդմեջ հանդիպում` այդ ընթացքում տոնելով 6 հաղթանակ։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
1 10 11 12 13 14 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023