Ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլը, ինչի արդյունքներով պարզ դարձան խմբային փուլի բոլոր մասնակիները։ Այսպիսով, ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ 32 ակումբները. Անգլիա – «Լեսթեր», «Վեսթ Հեմ» Իտալիա – «Նապոլի», «Լացիո» Իսպանիա – «Ռեալ Սոսիեդադ», «Բետիս» Գերմանիա – «Այնտարխտ», «Բայեր» Պորտուգալիա – «Բրագա» Ֆրանսիա – «Մարսել», «Մոնակո», «Լիոն» Հոլանդիա – ՊՍՎ Ռուսաստան – […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել էր տանտերերի առավելությամբ, ովքեր 26-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ «Աղվեսների» անհաջողություններն առաջին կեսում չավարտվեցին, քանի որ 40-րդ րոպեին, կոպիտ խաղի պատճառով, դաշտից հեռացվեղ Այոսե Պերեսը` «Լեսթերին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր […]
Ավելին
Չնայած Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում «Լեսթերից» կրած պարտությանը (0:1)` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դրական է գնահատել իր թիմի խաղը. «Մենք, իրոք, լավ հանդիպում անցկացրինք։ Մրցաշրջանի այս փուլում մենք լավ խաղացինք` հատկապես երկրորդ խաղակեսում։ Մենք արեցինք առաջին քայլը, որպեսզի փորձենք կրկին ստեղծել լավ թիմ, որը կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար, սակայն ո՛չ ՈՒԵՖԱ-ն և ո՛չ էլ […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2021թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի գավաթակիր «Լեսթերը»։ Առաջին խաղակեսն անցավ բավական դինամիկ պայքարում` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։ Երկու կողմերն էլ ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն, ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող բանալին։ Երկրորդ խաղակեսում, […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Անգլիայի Սուպերգավաթի 2021 թ. հանդիպումը, որի շրջանակում կմրցեն Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի գավաթակիր «Լեսթերը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Օգոստոսի 4-ին «Լեսթերն» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության է հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Այդ հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն գոլառատ խաղով, այլև «աղվեսների» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանայի ծանր վնասվածքով։ Բանն այն է, որ հանդիպման 58-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող Ֆեր Նինյոն կոպիտ սահանկում կատարեց ֆրանսիացի պաշտպանի նկատմամբ` հասցնելով վերջինիս ծանր վնասվածք։ Ֆրանսիացի պաշտպանին միայն պադգարակի օգնությամբ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Պաթսոն Դաքային։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա զամբիացի ֆուտբոլիստի ու «աղվեսների» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026. թ հունիսի 30-ը։ Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 30 մլն եվրո։ Հատկանաշական է, որ սա ավստրիական Բունդեսլիգայի ակումբների […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021/22 մրցաշրջանի ամբողջական խաղացանկը։ Նոր մրցաշրջանը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին, իսկ 1-ին տուրում միանգամից լինելու է թոփ հանդիպում. «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցելու է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ 1-ին տուրում կայանալու են նաև հետևյալ հանդիպումները. «Բրենթֆորդ» – «Արսենալ» «Բյորնլի» – «Բրայթոն» «Էվերտոն» – «Սաութհեմպտոն»։ «Լեսթեր» […]
Ավելին
«Սելթիկի» հարձակվող Օդոսոն Էդուարը մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «աղվեսները» հաջող բանակցությունների արդյունքում անձնական պայամանագիր են համաձայանեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ «Լեսթերի» ներկայացուցիչները բանակցում են «կելտերի» հետ, որպեսզի համաձայնության գան նաև տրանասֆերի ֆինանսական հարցում, և եթե կողմերն ավարտին հասցնեն գործարքը, ապա 23-ամայ հարձակվողն անգլիական ակումբի հետ կնքելու […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 5 մարզչիներին, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «լավագույն մարզիչ» մրցանակին։ Ադբյուրի փոխանցմամբ` մրցանակին հավակնելու են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Օլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Մարսելո Բելսան («Լիդս»)։ Հավելենք, որ հաղթողին որոշվելու է քվեարկության միջոցով, որը կտևի մինչև հունիսի 3-ը` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023