Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը։ «Արսենալը», որը ծանր օրեր է ապրում, «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Զինագործները» միայն մեկ խաղակես դիմացան, իսկ երկրորդ կեսում պարզապես քանդվեցին։ Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուսը, իսկ 31-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ կեսն ամբողջությամբ Պեպ Գվարդիոլայի սաներինն էր, ովքեր կարելի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ միմիյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Առաջ ընկնելով՝ նշենք, որ այս հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղաեսում, իսկ երկրորդ կեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում։ 13-րդ րոպեին Սադիո Մանեն ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Կայել Վոլքերը միայն կանոնների խախտման գնով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում C խմբի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ու «Պորտուն» սեփական հարկի տակ նույն 3։0 հաշվով համապատասխանաբար առավելության հասան «Օլիմպիակոսի» և «Մարսելի» նկատմամբ։ «Քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեցին Ֆերրան Տորեսի, Գաբի Ժեզուսի և Ժոաո Կանսելուի խփած գոլերը, իսկ «Պորտուին»՝ Մուսա Մարեգայի, Սերժիու Օլիվեյրայի և Լուիշ Դիաշի գոլերը։ C խումբը ստացավ հետևյալ տեսքը․ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը։ Պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնի հավակնորդներից «Մանչեսթեր Սիթին», որը բաց էր թողել առաջնության մեկնարկային տուրը։ «Քաղաքաբնակները» հյուրընկալվել էին ամուր կորիզ համարվող «Վուլվերհեմպտոնին»: Պեպ Գվարդիոլայի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգը և պատմականորեն դժվար մարզադաշտում 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Հյուրերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Կևին դե Բրոյնեն, Ֆիլ Ֆոդենն […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է կատալանոնական ակումբից, իսկ նրա ամենահավանական գնորդը «Մանչեսթեր Սիթին» է, որտեղ էլ ցանկանում է շարունակել արգենտինացի ֆուտբոլիստը։ Անգլիական ակումբն իր հերթին փորձում է ամեն ինչ անել, որպեզի Մեսիի հետ պայմանագիր կնքի։ «Բլաուգրանասի» ղեկավարները չեն ցանկանում բաց թողնել նրան, սակայն «քաղաքաբնակներն» արդեն առաջարկ են նախապատրաստում։ Ինչպես տեղեկացնում Diaro As-ը, […]
Ավելին
Գրեթե 6 ամսվա դադարից հետո վերսկսվեց նաև Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը։ Օգոստոսի 7-8-ին կայանում են մրցաշարի 1/8 եզրափակչի հետաձգված հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ, և ինչպես առաջին խաղում, այնպես էլ պատասխան խաղում մրցակցին հաղթեց 2։1 հաշվով։ Խաղի սկզբում «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն Պեպ Գվարդիոլայի սաներն անհավանական պրեսինգի էին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցում է «Ռեալի» դեմ։ Հանդիպման 68-րդ րոպեին «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հերթական կոպտագույն սխալը թույլ տվեց, ինչի արդյունքում Գաբրիել Ժեզուսը հաշիվը դարձրեց 2։1՝ առաջ մղելով իր թիմին։ Ֆրանսիացի պաշտպանը հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապահ Տիբո Կուրտուան, սակայն փոխանցուը շատ թույլ էր, և գնդակը […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցում է «Ռեալի» դեմ։ Հանդիպման 9-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները կարելի է ասել գոլ նվիրեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստներին։ «Ռեալի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խաղարկում էին գնդակը, իսկ «Սիթիի» ֆուտբոլիստները պրեսինգի էին դիմում, ինչի արդյունքում Ռաֆայել Վարանը մանկական սխալ թույլ տվեց, և […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ կսիվել է օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման սպասելիքներով․ -Դուք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում լինելու եք մեկնարկային կազմում։ Ի՞նչ եք դրա հետ կապված։ -Դա հիանալի զգացողություն է։ Յուրօրինակ պահ է լինելու ինձ համար։ Ռամոսը խաղադաշտում չի լինելու, և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպման կայացումը վտանգի տակ է։ Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ցանկանում են Իսպանիայից մեկնել Մեծ Բրիտանիա, պետք է 14-օրյա կարանտին անցնեն, քանի որ Իսպանիայում կորոնավիրուսի հերթական ալիքն է բարձրացել։ Այդ մասին փոխանցում է Marca-ն։ Հանդիպումը պետք է տեղի ունենա օգոստոսի 7-ին՝ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026