Սիթին նույնպես պայքարի մեջ է🎥

Սիթին նույնպես պայքարի մեջ է🎥

22/09/2020 - 01:27

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 2-րդ տուրը։ Պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնի հավակնորդներից «Մանչեսթեր Սիթին», որը բաց էր թողել առաջնության մեկնարկային տուրը։

«Քաղաքաբնակները» հյուրընկալվել էին ամուր կորիզ համարվող «Վուլվերհեմպտոնին»: Պեպ Գվարդիոլայի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգը և պատմականորեն դժվար մարզադաշտում 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Հյուրերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Կևին դե Բրոյնեն, Ֆիլ Ֆոդենն ու Գաբի Ժեզուսը, իսկ «գայլերից»՝ Ռաուլ Խիմենեսը։

Հավելենք, որ «Սիթին» «Մոլինյու» մարզադաշտում վերջին անգամ պաշտոնական խաղերում հաղթել էր 2012 թվականին։

Այսպիսով, «Քաղաքաբնակները» նույնպես առաջնությունը սկսեցին հաղթանակով՝ հավասարվելով մի շարք ակումբների։ «Վուլվզը» նույնպես ունի 3 միավոր, սակայն Նունու Էսպիրիտու Սանտուի սաները մեկ խաղ ավել են անցկացրել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023