Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Պեդրին 2022/23 մրցաշրջանում հանդես կգա «8» համարի ներքո։ Իսպանացի կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում խաղում էր «16» համարով։ Հավելենք, որ ժամանակին «բլաուգրանայի» կազմում «8» համարով հանդես են եկել Սեզար Ռոդրիգեսը, Լադիսլո Կուբալան, Յոհան Նեսկենսը, Բերնդ Շուստերը, Գարի Լինեկերը, Միքայել Լաուդրուպը, Հրիստո Ստոյիչկովը, Գիլերմե Ամորը, Պեպ Գվարդիոլան, Ֆիլիպ Կոկուն, […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Այժմ ակումբները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ստորագրումից հետո «Տոտեմհեմը» կհայտարարի տրանսֆերի մասին։ Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» ու Լանգլեի միջև կնքվելիք վարձակալական պայմանագիրը լինելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը, […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն գործարքի իրականացումը ձգձգվում է։ Դեռևս օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում շատ մոտ է «բլաուգրանայի» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65+20 մլն եվրո։ Այդուհանդերձ, The Telegraph-ին հաջողվել է պարզել, թե […]
Ավելին
Հեղինակավոր Marca պարբերականին հաջողվել է մի շարք ֆինանսական մանրամասներ պարզել «Բարսելոնայի» ու ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի միջև գործող պայմանագրից։ Հայտնի է, ոը հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գործարքի հարցում ակտիվ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Կան հավաստի տեղեկություններ, որ 25-ամյա ֆուտբլիստի վաճառքի հացրում «բլաուգրանան» ու «կարմիր սատանաները» շատ մոտ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում կմրցի մեքսիկական «Պումասի» դեմ։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում։ Հիշեցնենք` նախապես որոշված էր, որ «բլաուգրանան» այդ հանդիպումն անցկացնելու է «Ռոմայի» դեմ, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից` «Բարսելոնայի» համար ստեղծելով լուրջ խնդիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոան Գամպերի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ու պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն անցնող օրերին հանդիպել են։ Կողմերը քննարկել են մի շարք տրանսֆերային հարցեր։ Խոսքը Ռուբեն Նևեշի («Վուլվերհեմպտոն»), Բերնարդու Սիլվայի («Մանչեսթեր Սիթի») և Ռաֆայել Լեաուի («Միլան»)` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին է։ Այդուհանդերձ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կեսիեն «բլաուգրանայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Քրիստիենսենին, […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հանգստանալու ժամանակ հանդիպել են Իսպանիայի Իբիցա քաղաքում։ Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը մի քանի րոպե ընկերական զրույց են ունեցել։ Հաղորդվում է, որ դա ոչ պաշտոնական զրույց է եղել։ Խավին ու Լևանդովսկին խոսել են իրենց ընտանիքների մասին, և թե ինչպես են անցկացնում արձակուրդը։ Նշվում է, որ հրաժեշտ […]
Ավելին
Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։ Աղբյուրի փոխանցմամբ «բլաուգրանայի» ու Դեմբելեի ներկայացուցիչների միջև կայացած հերթական բանակցությունների արդյունքում կողմերի դիրքորոշումներն այնքան են սերտացել, որ գործարքն ավարտին հասցնելու համար խոչընդոտում է միայն մեկ հանգամանք։ Խոսքը կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հավանության […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենը կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։ Երկու ֆուտբոլիստներն էլ սույն թվականի հուլիսի 1-ից հետո դարձել են ազատ գործակալ ու արդեն տևական ժամանակ է համաձայնեցրել են կատալոնական ակումբի շարքերը համալրելու բոլոր մանրամասները։ L’Esportiu de Catalunya-ի տեղեկություններով, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ նորեկներին ակումբը կներկայացնի հուլիսի 6-7-ին։ […]
Ավելին
1 105 106 107 108 109 317

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023