Պարզվում է՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբ բավական ամուր պաշտպանություն ունեն։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, 2020/21 մրցաշրջանի ընթացքում եվրոպական բոլոր առաջնությունների շրջանակում «Արարատ-Արմենիան» ունի ամենահուսալի պաշտպանությունը։ Դավիդ Կամպանիայի թիմն, անցկացրած 9 խաղերից հետո, բաց է թողել ընդամենը 3 գնդակ։ Ընդ որում՝ այդ 3 գոլերն էլ «Արարատ-Արմենիան» բաց է թողել առաջնության մեկնարկային խաղերում, իսկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը «Լիոնից» վարձակալեց կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Դեմբելեին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչի դիմաց «Լիոնը» կստանա 1․5 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարձակալության ավարտից հետո «Ատլետիկոն» հնարավորություն կունենա 33 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Մուսա Դեմբելեն […]
Ավելին
Հունվարի 9-ին Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցեր «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ, սակայն Մադրիդում ձյան տեսքով վերջին 50 տարվա ամենաառատ տեղումների պատճառով բասկյան ակումբի ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել «Բարախաս» օդանավակայանում` վերադառնալով Բիլբաո։ Այդ weekend-ին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հանգիստ էր տրված։ Միայն փոքր մարզումային խումբ էր մարզվել ակումբի մարզաբազայում, իսկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում հունվարի 13-ին կայացավ 1-ին տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու թիմերն էլ օգոստոսին մասնակցում էին եվրագավաթային մրցաշարերին և հասել էին վերջին փուլեր, կողմերին լրացուցիչ հանգիստ տրամադրվեց։ «Ատլետիկո Մադրիդն» այս խաղում լրիվ իր ոճի մեջ էր․ նախաձեռնությունը զիջել էր […]
Ավելին
Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 1-ին տուրից հետաձգված հանդիպման շրջանակում կմրցի «Սևիլիայի» դեմ։ Այս հանդիպումը, ինչպես գիտեք, պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու ակումբներն էլ եվրագավաթային մրցաշարերի շրջանակում հասել էին վերջին փուլեր, այդ պատճառով էլ հետաձգվեց։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]
Ավելին
«Լիոնի» կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը Դեմբելեին դիտարկում է որպես վերջերս ակումբից հեռացած Դիեգո Կոստայի փոխարինող։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «հնդկացիները» վարձակալելու են ֆուտբոլիստին՝ հետագայում 33 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունքով։ Կողմերն արդեն համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը, […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կազմել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստնորից կազմված խորհրդանշական հավաքական՝ հաշվի առնելով նրանց ընթացիկ արժեքը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 60 մլն եվրո) Պաշտպաններ – Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 75 մլն), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 50 մլն), Ռիս Ջեյմս («Չելսի», 35 մլն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն)։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվեց «Օսասունային»։ Ինչպես և սպասվում էր, «Օսասունան» հանդիպման մեծ մասում պաշտպանվելու էր, իսկ «Ռեալը»՝ գրոհելու։ «Արքայական» ակումբը վերահսկում էր գնդակի տեղաշարժը, փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն բացարձակ սրություն չկար մադրիդյան ակումբի խաղում՝ չստացվելով գրեթե ոչինչ։ Հանդիպման ընթացքում Կարիմ Բենզեմային հաջողվեց երկու անգամ դառնալ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Կատալոնական ակումբը բավական լավ մարզավիճակ է հավաքել և որևէ հնարավորություն չտվեց անդալուսական ակումբին՝ հաղթելով 0։4 հաշվով։ Ռոնալդ Կումանի սաները վստահ առաջին խաղակես անցկացրին և ընդմիջման գնացին 3 գնդակի առավելությամբ։ Նախ Անտուան Գրիզմանը 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ապա հետագայում խաղի մեջ մտավ նաև […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023