Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում 3։2 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Խաղից հետո ՖԻՖԱ-ն կրկին անդրադարձել է մեր հավաքականի փայլուն մրցելույթներին՝ գրառում կատարելով աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում․ «8 անպարտելի խաղ, 4 անընդմեջ հաղթանակ, առաջին անգամ 4 անընդմեջ անպարտելի խաղ աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում։ Հայաստանի հավաքականը […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը Գերմանիայի հավաքականի հետ 6-ական միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը, ինչը չի վրիպել նաև ՖԻՖԱ-ի աչքից` աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում կատարելով գրառում․ «😮Հայաստանը շոկի […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում 2։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։ Պարզվում է՝ այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը պատմական նվաճման է հասել։ Ինչպես տեղեկացնում է աշխարհի առաջնությունների պաշտոնական Twitter-ի էջը, Հայաստանի հավաքականն իր պամտության շրջանակում առաջին անգամ որակավորման փուլերի շրջանակում կայացած մեկնարկային երկու խաղերում էլ հաղթում է։ […]
Ավելին
Ինչպես տեղեկանցում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Եվրո-2020-ից հետո հավաքականի գլխավոր մարզչի Յոաքիմ Լյովը կհեռանա պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 61-ամյա մասնագետն ինքն է խնդրել, որպեսզի պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև մունդիալ-2022-ի ավարտը։ Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2006 թվականի հուլիսին։ […]
Ավելին
Ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեսնում է որպես իր հետրոդ․ «Չեմ կատակում․ Մբապեն, իրոք, կարող է դառնալ իմ հետնորդը։ Ես շատ բան եմ տեսնում նրա՝ արագությամբ խաղալու ունակության մեջ։ Նա հարձակվող է, ով արագ է մտածում։ Երբ նա ստանում է գնդակը, գիտի, թե ինչ պետք է անել, ուր գնալ և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի և «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերի ու Ժերոմ Բոատենգի՝ ազգային հավաքական վերադառնալու հարցը։ «Երբ սկսում ես փոփոխություններ անել, պետք չէ հրաժարվել նրանցից և շարժվել այլ ուղղությամբ։ Համաճարակը մեզնից մի ամբողջ տարի խլեց, այդ իսկ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և մյուս աշխարհամասային ֆեդերացիաները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը կապված է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի հետ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ԶԼՄ-ներում տարածում է գտել այնպիսի տեղեկատվություն, ըստ որի, եվրոպական ակումբները պատրաստվում են ստեղծել փակ Սուպերլիգա՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ նման մրցաշարը չի ընդունվելու ո՛չ ՖԻՖԱ-ի և ո՛չ էլ […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի նախկին վինգեր Անդրե Շյուրլեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նա այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի պաշտոնական օգտահաշվում։ Անդրե Շյուրլեի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Սպարտակը», որտեղ հանդես էր գալիս վարձակալական հիմունքոներով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բորուսիա Դորտմունդին»: Շյուրլեն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Մայնցի», «Բայերի» , «Չելսիի», «Վոլֆսբուրգի», ինչպես […]
Ավելին
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության օրացույցը։ Մրցաշարը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարի յոթ քաղաքների ութ մարզադաշտերում։ Խմբային փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-դեկտեմբերի 2-ը, դեկտեմբերի 3-6-ը՝ 1/8 եզրափակչները, դեկտեմբերի 9-10-ը՝ քառորդ եզրափակիչները, դեկտեմբերի 13-14՝ կիսաեզրափակիչները, դեկտեմբերի 17-ին՝ երրորդ տեղի հանդիպումը, իսկ դեկտեմբերի 18-ին՝ եզրափակիչը։ Հիշեցնենք, Քաթարում կայանալիք աշխարհի […]
Ավելին
Շարունակում ենք Տեսադարանի շարքի շրջանակում ներակայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այս անգամ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 6 տարի առաջ՝ 2014 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպումը։ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ նույն խմբում են ընդգրկվելու և՛ աշխարհի գործող չեմպիոնը, և՛ գործող փոխչեմպիոնը։ Իսպանիայի հավաքականը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023