2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իրավամամբ համարվում է լավագույն մունդիալներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Այն աչքի ընկավ իր դրամատիզմով և գոլառատությամբ, իսկ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ գործարկվեց տեսակրկնապատկերների VAR-համակարգը, ինչն էլ նպաստեց, որ գրեթե զրոյական էին մրցավարական սխալները։ Ռուսական իշխանություններն էլ իրենց հերթին հիանալի էին կազմակերպել գրեթե ամեն ինչ՝ մարզադաշտերից […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի գորկոմի անդամ Լարս-Քրիստեր Ուիլսոնը հայտարարել է, որ կորոնավիորուսի համաճարակը, հնարավոր է, հարված հասցնի նաև 2022 թվականին Քաթարում կայնալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը․ «Կարծում եմ՝ այս համաճարակը ֆուտբոլի վրա նվազագույնը 2-3 տարի ազդեցություն կունենա։ Եթե իրավիճակը զարգանա ավելի վատ սցենարով, ապա միջազգային օրացույցում միանշանակ տեղի կունենան փոփոխություններ։ Որոշ առաջնություններ հնարավոր է հետաձգվեն մեկ տարով, իսկ այդ […]
Ավելին
«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Զինեդին Զիդանի և իր միջև տեղի ունեցած հանարահայտ միջադեպի մասին։ «Ֆրանսիայում Զիդանին պաշտպանում էին, իսկ իմ հայրենակիցներն ինձ բզկտում և մեղադրում էին։ Չեմ կարող նրանց համարել անկեղծ իտալացիներ։ Ես հայրենասեր եմ, ով միշտ պաշտպանում է իր երկրի […]
Ավելին
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում գրանցվել է ավելի քան 50 ինքնագոլ, սակայն դրանցից մեկը երբևէ չի մոացվի կոլումբական ֆուտբոլի ու ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։ 1994 թվականին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Կոլումբիայի հավաքականն ընդրգկվել էր A խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին տանտերերի, Շվեյցարիայի, ինչպես նաև Ռումինայի հավաքականները։ Մրցաշարի առաջին տուրում լատինաամերիկացիները 1։3 հաշվով պարտվեցին մրցաշարի […]
Ավելին
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը պատմել է այն էմոցիաների մասին, որոնք ունեցել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիային պարտվելուց հետո․ «Մտնում ես հանդերձարան, որտեղ մի տղա արդարանում և ներողություն է խնդրում բոլորից, բայց դու պարտվել ես, և այդ ամենը չես լսում։ Դու խորը հիասթափություն ես ապրում, փակվում ես քո սեփական աշխարհում։ […]
Ավելին
Իտալիան շարունակում է տառապել կորոնավիրուսից։ Վարակվածների թվով Իտալիան երկրոնդ է ԱՄՆ-ից հետո, իսկ մահերի թվով գերազանցում է բոլորին։ Իտալիայի հավաքականի լեգենդար ավագ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» 2006 թվականի դափնեկիր Ֆաբիո Կանավարոն, ով ներկայումս մարզում է չինական «Գուանչժոու Էվերգրանդը», The Players Tribune հարթակում խոսել է ստեղծված իրավիճակի մասին․ «Ողջունում եմ բոլոր իտալացիներին։ Ինձ համար շատ ցավալի […]
Ավելին
Արդեն մեկ հանդիպում ցուցադրել ենք 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից։ Այս անգամ ընտրել ենք մրցաշարի եզրափակիչը, սակայն եզրափակչին անցնելը մի փոքր անդրադառնանք այդ առաջնությանը։ Ընդհանուր առմամբ մունդիալ 2002-ը պատմության մեջ մնացել է որպես հակասական մունդիալ, քանի որ շատ են եղել մրցավարական սխալները։ Շատերը նշում էին, որ տանտերեր Հվ․ Կորեային մրցավարներն […]
Ավելին
Տեսադարանի շրջանակում այսօր հետ կգնանք հեռավոր 1982 թվականի աշխարհի առաջնությունում։ Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունը շատերի կարծիքով եղել է ամենաուժեղներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը։ Իտալիայի և Բրազիլիայի հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունեցել մրցաշարի երկրորդ խմբային փուլում։ Այն ժամանակ մունդիալներին մասնակցում էին 24 հավաքականներ։ Խմբերում զբաղեցրած լավագույն 12 թիմերը հետագայում ևս մեկ խմբային փուլ էին խաղում․ […]
Ավելին
Տեխնիկական խնդիրների պատճառով երեկ չկարողացանք ձեր ուշադրությանը ներկայացնել տեսադարանի հերթական շարքը, սակայն այսօր շարունակում ենք։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հանդիպում, որը մտել է ոչ միայն աշխարհի առաջնությունների, այլև ֆուտբոլի ողջ պամտության մեջ։ 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ «պենտակամպիոնները» փորձեցին անել ամեն ինչ, որպեսզի սեփական երկրպագուների առջև նվաճեն բաղձալի գավաթը։ Առաջնության […]
Ավելին
Մունդիալ 2002-ը ֆուտբոլի պատմության մեջ թողել է երկակի տպավորություն։ Մի կողմից այդ առաջնությունն աչքի ընկավ մրցավարական բազմաթիվ սխալներով, խոշոր անակնկալներով, մի կողմից էլ առաջնության ընթացքում Բրազիլիայի հավաքականն արեց անհնարինը։ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները հաղթեցին բոլոր 7 հանդիպումները՝ դառնալով աշխարհի հնգակի չեմպիոն։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում բրազիլացիները հանդիպեցին լուրջ դիմադրության։ Մրցակիցն անգլիայի հավաքականն էր, որը լուրջ կազմ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023