ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Մարոկկոյի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերն այդպես էլ չգտան միմյանց դարպասը տանող ճանապարհը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հավաքականները, հաղթողին պարզելու համար, իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Վիճակախաղի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:0 հաշվով։ Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ են մրցում Մարոկկոյի և Իսպայիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 0:0 հաշիվը։ Այսպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի», «Ինտերի» և մի շարք այլ անվանի ակումբների նախկին հարձակվող Սամուել Էտոն, ով այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, հայտնվել սկանդալի եզրին։ 41-ամյա մասնագետը ներկա եղել ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած Բրազիլիա – Հարավային Կորեա (4:1) հանդիպմանը, որի ավարտից հետո, երբ լքելիս է եղել Դոհայի «974» մարզադաշտը, կոնֆլիկտի է բռնվել իրեն շրջապատած երկրպագուներից մեկի հետ։ […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Հարավային Կորեան 1:4 հաշվով պարտվեց Բրազիլիային` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարավկորեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտարարեց, որ լքել է զբաղեցրած պաշտոնը. «Այժմ ես և մարզչական շտաբը պետք է մտածենք ապագայի մասին, որը չի կապվում Հարավային Կորեայի հավաքականի հետ։ Քիչ առաջ ես մեր որոշման մասին հայտնել […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Հարավային Կորեային։ «Պենտակամպիոնների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան, ով 29-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ռիչարլիսոնին` կատարելով գոլային փոխանցում։ Ինչպես տեղեկացնում է OptaJohan-ը, Սիլվան դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Սիլվան Հվ. Կորեայի դեմ խաղում […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Առաջին կեսում «պենտակամպիոնները» պարզապես ներկայացում էին պատրաստել` նախքան ընդմիջում մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ Տիտեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Նեյմարը, Ռիչարլիսոնն ու Լուկաս Պակետան։ Երկրորդ կեսում բրազիլացիներն սկսեցին պարզապես գնդակ գլորել և ուժերը պահել հաջորդ հանդիպումների համար, […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում կմրցի Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Էլ Վակրայում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի ու Խորվաթիայի հավաքականները։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «սամուրայներն» ավելի լավ տեսք ունեին և նախքան ընդմիջում 43-րդ րոպեին Դայզեն Մաեդայի ջանքերով բացեցին հաշիվը։ Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նախաձեռնողի դերում Զլատկո Դալիչի սաներն էին, ովքեր 55-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակից հետո կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ Նախ 43-րդ րոպեին «սամուրայներին» առաջ մղեց Դայզեն Մաեդան, իսկ Զլատկո Դալիչի թիմի կազմից 55-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Այսպիսով, կողմերը հանդիպումը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 11 12 13 14 15 67

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023