ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 6-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական ստադիոնում չկարողացավ հաղթել «Տոռոնտոյին». հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Տանտերերից 45+5-րդ րոպեին պատասխան գոլը խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ «Տոռոնտոյից» 45+2-րդ րոպեին հաշիվը բացել էր իտալացի անվանի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկին` եզրափակելով իր հայրենակից Լորենցո Ինսինյեի փոխանցումը։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակել է 14 միավոր […]
Ավելին
Իտալիայի գավաթի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բյանկոներիները» հյուրընկալվելիս հաղթել էին 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա թուրինյան ակումբը կրկին հաղթեց` այս անգամ առավելության հասնելով 2:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Բերնարդեսկին ու Դանիլոն։ Նշենք, որ հանդիպման հերոս […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին «գայլերը». տուգանայինի խաղարկումից հետո 6-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Ջանլուկա Մանչինին, սակայն Վոյցեխ Շյեսնին փրկեց «Յուվենտուսին»։ Հանդիպման մեկնարկին գրոհեց «Ռոման», սակայն «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն առաջին իսկ լուրջ գրոհը վերածեցին գոլի, որը 16-րդ րոպեին իր […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 5-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերեիկո Կիեզան, սակայն Իսպանիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։ Այդ դրվագից հետո «ֆուրիա ռոխան» քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանն ու արդեն 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում մեկնարկեց խմբային փուլի վերջին` երրորդ տուրը. Իտալիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «սկուադրա աձուրայի» առավելությամբ։ 25-րդ րոպեին խաղի հաշը բացելուն մոտ էր Ֆեդերիկո Կիեզան. Անդրեա Բելատոին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցեց դեպի Կիեզան, սակայն վերջինս չկարողացավ սահանկումով գնդակն ուղարկել Դանի Վորդի պաշտպանած դարպասը։ Ամեն […]
Ավելին
Իտալիայի հավաքականի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 33 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են Եվրո-2020-ին։ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Ալեսիո Կրանիո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Տորինո») Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Մանուել Լացարի (երկուսն էլ՝ «Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ջորջիո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սպեցիայի» դեմ ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ թուրինյան ակումբի առավելությամբ, որը հանդիպման հենց մեկնարկից տիրել էր նախաձեռնությանը՝ անդադար ճնշելով մրցակցին։ «Բյանկոներիները» հանդիպման 10-րդ րոպեն գոլի հեղինակ դարձան, սակայն Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլը չեղարկվեց, քանի որ իտալացի ֆուտբոլիստը գտնվում էր […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ադրիեն Ռաբիոն կարող են լքել թուրինյան ակումբն արդեն հունվարին։ Ըստ La Gazzetta dello Sport պարբերականի՝ Յուվենտուսի ղեկավարությունը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստների տրանսֆերների հարցը, եթե լինեն հստակ առաջարկներ։ Աղբյուրը նշում է «ծեր սինյորայի» ևս մեկ ֆուտբոլիստի անուն, որը նույնպես կարող է փոխել ակումբային գրանցումը․ խոսքը Սամի Խեդիրայի մասին է։ Ավելի վաղ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Թուրինյան ակումբը հանդիպման մեծ մասում վերահսկում էր խաղի ընթացքը՝ խփելով երկու անպատասխան գնդակ․ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆեդերիկո Բերնարդեսկին։ Այսպիսով, Մաուրիցիո Սարիի սաները վաստակեցին 83 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ հերթական անգամ նվաճեցին Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի հռոմեական ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, հռոմեական ակումբի պարտքը հասել է մինչև 278 մլն եվրո, և հաշվի առնելով անորոշությունը, որը կապված է գործարար Դեն Ֆրիդկինի հետ, ով ակումբը ձեռք բերեու նպատակով բանակցում էր հռոմեական ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտայի հետ, սակայն կորոնավիրուսի […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023