Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 55 մլն եվրո, որին հետագայում բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 10 միլիոն։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Տորեսի պայմանագրում […]
Ավելին
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb–ը` հղում կատարելով Tuttosport-ին, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Սպարտակ Մոսկվան»։ Համաձայն աղբյուրի` «Ռոման» չի ցանկանում նոր պայմանագիր կնքել 32-ամյա ֆուտբոլիստի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Արդեն հունվարի 1-ից սկսած` Մխիթարյանը ցանկացած ակումբի հետ կարող է ինքնուրույն բանակցություններ […]
Ավելին
«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա գործակալն արդեն 10 օր է չեն արձագանքում «Բարսելոնայի» ներկայացուցիչների առաջարկներին։ Նշվում է, որ Դեմբելեն այդ կերպ փորձում է ժամանակ շահել, որպեսզի դիտարկի նաև այլ ակումբներից ստացած առաջարկները։ Հաղորդվում է, որ 24-ամյա վինգերի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Diaro Sport-ին, հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Բարսելոնա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ` Տորեսն այսօր` դեկտեմբերի 27-ին, բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար և 5 տարվա պայմանագիր կկնքի «բլաուգրանասի» հետ։ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է լրջորեն խոչընդոտել, որպեսզի «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը չտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը զգուշանում է, որ «Ռեալի» շարքերը կհամալրեն և՛ Հալանդը, և՛ Կիլիան Մբապեն։ Հաղորդվում է, որ Լապորտան մի շարք աշխատանքային հանդիպումների ժամանակ հասկացրել է, որ պատրաստվում է անել ամեն ինչ նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը […]
Ավելին
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, հնարավոր է, կարիերան շարուանակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Чемпионат-ը, «արքայական» ակումբն աշխատում է 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքն իրագործելու համար «Ռեալի» շահերը պաշտպանում են ակումբի նախկին սպորտային տնօրեն Պեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Երեմիչն ու Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Հաղորդվում է, որ Լեմիչն […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինիա Ալկանտարան 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքը։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որը չի ներառելու գնման իրավունք։ Դեկտեմբերի 27-ին բրազիլացի կիսապաշտպանը կմեկնի Սան Սեբաստիան և բուժզննում կանցնի «Ռեալ Սոսիեդադի» համար […]
Ավելին
«Սասուոլոյի» վինգեր Ժերեմի Բոգան կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն վերջնական համաձայնության են հասել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Հաղորդվում է, որ բերգամասկները իվուարցի եզրային հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարեն 22 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր բոնուսներ, իսկ կողմերը պայմանագիրը կկքնեն մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Բոգան […]
Ավելին
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Tutto Juven-ն, մի շարք ակումբներ պատրաստ են վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց պահանջվող 80 մլն եվրո գումարը։ Խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի», «Տոտենհեմի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին է, իսկ «Յուվենտուսը» պայքարից դուրս է եկել, քանի որ այժմ թուրինյան ակումբը բավարար ֆինանսական միջոցներ չունի այդ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը խոսել է մանկունյական ակումբի հարձակման գծի մասին` Էդինսոն Կավանիին խորհուրդ տալով տեղափոխվել «Բարսելոնա». «Չնայած Կավանին նախորդ մրցաշրջանը լավ անցկացրեց, այժմ նա քիչ է խաղում։ Երբ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է տեղափոխվում որևէ ակումբ, նա է լինում ուշադրության կենտրոնում և մասնակցում յուրաքանչյուր հանդիպման։ Դա անարդար իրավիճակ է, քանի որ Կավանին նախորդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023