Ժորժե Մենդեշը նոր ակումբ է փնտրում Ռոնալդուի համար

Ժորժե Մենդեշը նոր ակումբ է փնտրում Ռոնալդուի համար

26/06/2022 - 18:44

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան մշուշոտ է։

Football Italia-ն հաստատում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն սկսել է նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար։

Աղբյուրի փոխանցմամբ` Մենդեշը 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»։

Նշվում է, որ այդ գործարքին կարող է խթանել այն հանգամանքը, որ Մենդեշը նաև «գայլերի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինիոյի գործակալն է։

Դրան զուգահեռ, «Ռոմայի» սեփականատերն էլ պատրաստ է ձեռք բերել աստղային ֆուտբոլիստի և այդ կերպ նպատակ ունի պարգևատրել Մոուրինիոյին` Կոնֆերենցիաների լիգան հաղթելու համար։

Հաղորդվում է, որ Ռոնալդուի` «կարմիր սատանաների» շարքերը լքելն ավելի ու ավելի հավանական է դառնում, քանի որ նա դժգոհ է մանկունյական ակումբի ամբիցիաներից ու ղեկավարության վարած քաղաքականությունից։

Բացի դրանից, պորտուգալացի հարձակվողին չի գոհացնում Էրիկ Տեն Հագի` «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու փաստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», որի նոր սեփականատեր Թոդ Բոուլին հանդիպել է Մենդեշի հետ` քննարկելով պորտուգալացի ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբ հավանական տեղափոխության մանրամասները։

Անցնող օրերին էլ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Ռոնալդուին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը հերքեց այդ լուրերը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2021 թ. ամռանը 12 տարվա դադարից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 38 խաղում դարձավ 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023