«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը նրան դիտարկում է որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ով մեծ է հավանականությունը, որ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինքը` Սիլվան, մտափոխվել է ապագայի հարցում և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, եթե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսումային։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «ճայերին» վճարել է 29.2 մլն եվրո։ Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 123 հանդիպում` դառնալով 6 […]
Ավելին
«Պորտուի» կիսապաշտպան Վիտինիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Այժմ «Պարի Սեն-Ժերմենն» ու «Պորտուն» հավաքում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի ավարտին հասցնեն գործարքը։ Սպասվում է, որ գործարքի դիմաց փարիզյան ակումբը «վիշապներին» կվճարի 40 մլն եվրո։ Առաջիկա օրերին երիտասարդ ֆուտբոլիստը կմեկնի Փարիզ, […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչն անցնող ժամերին եղել է Անգլիայում և ակտիվ բանակցություններ վարել ինչպես «Լիվերպուլի», այնպես էլ Մանեի ներկայացուցիչների հետ, ինչն էլ տվել է իր արդյունքը։ Սպասվում է, որ […]
Ավելին
«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Մոնցա»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ա սերիայի նորեկն ավարտին է հասցրել այդ գործարքը և 34-ամյա ֆուտբոլիստի հետ կկքնի 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Ռանոկիան միլանյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2011 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 223 հանդիպում` դառնալով […]
Ավելին
«Պորտուի» կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «զինագործները» վերջնական համաձայնության են հասել «վիշապների» հետ. կողմերին գործարքն ավարտին հասցնելու համար մնացել է ստորագրեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Հատկանշական է, որ «Պորտուի» և Վիեյարի միջև գործող պայմանագրում առկա է եղել հրաժարագնի կետ, որը կազմում է 50 մլն եվրո, […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան շուտով կդառնա «Լիդսի» ֆուտբոլիստ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության. «Լիդսը» Ռոկայի գործարքի դիմաց «Բավարիային» կվճարի 12 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ 25-ամյա ֆուտբոլիստը յորքշիրյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ […]
Ավելին
Մարսելո Բիելսան 8 տարի անց, հնարավոր է, կրկին գլխավոր «Ատլետիկ Բիլբաոն»։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, արգենտինացի մասնագետը համաձայնել է գլխավորել բասկյան ակումբը, եթե հունիսի 24-ին «Ատլետիկի» նախագահական ընտրություններում հաղթի Ինիակի Արեչաբալետան։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Բիելսան գլխավորի «Ատլետիկը», նրա տրանսֆերային հիմնական նպատակը լինելու է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելը, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ատլետիկո […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն ու «ճայերը» 25-ամյա տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Խցանները» մալիացի հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարեն 29 մլն եվրո, որը, հավելավճարների տեսքով, հետագայում կդառնա 35 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերի հարցում «Տոտենհեմին» ու «Բրայթոնին» մնացել է հստակեցնել միայն նախատեսված […]
Ավելին
Ինչպես հայտնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։ «Արծիվները» բացահայտել են նաև գործարքի մանրամասները. «Բենֆիկան» ուրուգվայցի հարձակվողի վաճառքից ստանալու է 75 մլն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Բենֆիկան» այս գործարքի դիմաց, հավելավճարների տեսքով, կստանա ևս 20-25 մլն եվրո։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025