Գործարքը կայացած է.  Ֆեյենորդի պաշտպանը տեղափոխվում է Յունայթեդ

Գործարքը կայացած է. Ֆեյենորդի պաշտպանը տեղափոխվում է Յունայթեդ

01/07/2022 - 22:33

«Ֆեյենորդի» ձախ պաշտպան Տիրել Մալասիան կարիան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

«Կարմիր սատանաները» գործարքի դիմաց Ռոտերդամը ներկայացնող ակումբին կվճարեն 15+2 մլն եվրո։

Հոլանդացի պաշտպանը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «4+1» ձևաչափով։

Այժմ «Յունայթեդն» ու «Ֆեյենորդը» պատրաստում են գործարքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ստորագրելուց հետո Մալասիան կմեկնի Մանչեսթեր, ինչից հետո էլ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Նշենք, որ այս գործարքի հարցում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջ է անցել «Լիոնից», որն արդեն համաձայնության էր հասել «Ֆեյենորդի» հետ ու Մալասիայի դիմաց հոլանդական ակումբին վճարելու էր 12 մլն եվրո։

Հավելենք, որ Տիրել Մալասիան «Ֆեյենորդի» սան է, որի կազմում անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023