«Պորտուի» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալեն 29-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո կունենան 13 մլն եվրոյի դիմաց նրան գնելու իրավունք։ «Վիշապները» ևս 1 մլն եվրո կստանան վարձակալության դիմաց։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այսօր` հունվարի 12-ին, կմեկնի Հռոմ, որպեսզի բուժզննում անցնի և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ակումբը պաշտոնապես գրանցել է թիմի նորեկ Ֆերրան Տորեսին։ Իսպանացի կիսապաշտպանը «բլաուգրանասի» կազմում հանդես է գալու «19» համարի մարզաշապիկով։ Նշենք նաև, որ այս տեղեկությունը հաստատել է նաև Լա լիգան, որն իր պաշտոնական կայքում 21-ամյա ֆուտբոլիստի համար առանձին էջ է ավելացրել` ընդգրկելով նրան «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շարքում։ Հավելենք, որ Տորեսի գրանցմանը մեծապես […]
Ավելին
«Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը» փորձում են առաջ անցնել մի շարք այլ եվրոպական գրանդ ակումբներից և հետաքրքրված են բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Sport Bible-ն։ Թոփ ակումբների ուշադրությունը գրավում է հատկապես պատանի ֆուտբոլիստի վիճակագրությունը, ով «Պալմեյրասի» տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած 169 խաղում դարձել է 165 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ճապոնական J-League-ի Twitter-ի պաշտոնական կայքը, «Յոկոհամայի» հարձակվող Կաձույոսի Միուրան փոխել է ակումբային գրանցումը։ 54-ամյա հարձակվողը կարիերան վարձավճարով շարունակելու է Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սուզուկա Պոյինթ Գեթերս» ակումբի կազմում։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. հունվարի 31-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից։ Նշենք, որ «Յոկոհաման» J-League-ի 2021 […]
Ավելին
«Բարսելոնան» հետաքրքրված է չինական «Շանհայ Պորտի» կիսապաշտպան Օսկարի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, երկու ակումբները 2022 թ. սկզբից պարբերաբար բանակցություններ են վարում հավանական տրանսֆերի հարցում, այդուհանդերձ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են գործարքի կայացման համար խոչընդոտ հանդիսանալ։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի և «Շանհայ Պորտի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. նոյեմբերի 30-ին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Ռայո Վալեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Ekipa-ն, կատալոնական ակումբը հյուսիսմակեդոնացի դարպասապահ տրանսֆերի հարցում արդեն համաձայնության է հասել «Ռայոյի» ղեկավարության հետ։ Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և մնացել է միայն բուժզննում անցնի «բլաուգրանասի» համար ու պայմանագիր կնքի նոր ակումբի հետ։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է լեհական Էկստրակլասան ներկայացնող «Պոգոն Շեցինի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նոր ակումբի կազմում Վահանը հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2017 թ. հուլիսից հանդես էր գալիս Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» կազմում, որի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի էական կրճատման։ 28-ամյա պաշտպանի այդ քայլի շնորհիվ` կատալոնական ակումբը թեթևացրեց աշխատավարձի բյուջեն և կկարողանա ֆինանսական Fair play-ի սահմաններում հայտավորել նաև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց մանկունյական ակումբը կստանա 600 հազար եվրո, որին կավելանա ևս 400 հազար եվրո, եթե «Նապոլին» նվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Նշենք, որ վարձակալության ավարտից հետո նեապոլիտանական ակումբը չի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մետլեյնդ-Նայլսին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց «զինագործները» կստանան 500 հազար եվրո։ Նշենք, որ վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբը չի ունենալու 24-ամյա ֆուտբոլիստին գնման իրավունք։ Հավելենք, որ Մետլեյնդ-Նայլսն «Արսենալի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023