Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի կենտորանակն խաղում առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, երկրորդ խաղակեսում թիմերն ուրախացրին խփած գնդակներով։ 57-րդ րոպեին Լուկա Յովիչի ֆանտաստիկ փոխանցումից հետո աչքի ընկավ Կազեմիրոն։ 64-րդ րոպեին հաշիվը հավասարվեց․ աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը, իսկ 69-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո Կազեմիրոն […]
Ավելին
Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի «Սևիլիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն խաղացողների անունները, որոնք հայտավորվել են հանդիպման համար։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անդալուսական «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 20 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Լեգանեսի» 22-ամյա հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերիին։ Ըստ transfermarkt-ի՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2025 թվականը։ Սակայն, աշխատավարձի չափը չի նշվում։ Երիտասարդ հարձակվողը «Լեգանեսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
«Ռեալի» ուրուգվայցի հենակետային կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սուպերգավաթի եզրափակչի 115-րդ րոպեին ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 1 խաղով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը բաց կթողնի 3-ից ավել հանդիպում, սակայն կարգապահական հանձնաժողովը հիմնվել է հանդիպման մրցավար Սանչես Մարտինեսի զեկույցի վրա՝ որոշելով կիսապաշտպանին որակազրկել մեկ խաղով: Այսպիսով, Վալվերդեն բաց կթողնի միայն «Սևիլիայի» դեմ խաղը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո «Միլանը» կունենա խաղացողի տրանսֆերը գնելու իրավունք։ Խաղացողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ատալանտայի» կազմում, սակայն մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։
Ավելին
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ։ Հանդիպման 78-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Լեոնել Մեսին՝ խփելով իր առաջին գնդակն ընթացիկ մրցաշրջանում։ Այդ կերպ Մեսսին «Բարսայի» կազմում տուգանային հրապարակից դուրս իր գոլերի քանակը հասցրեց 100-ի։ Այդ գոլերից 43-ը արգենտինացին հեղինակել է տուգանային հարվածի իրացումից հետո։ Մեսսին դարձավ նաև Լա […]
Ավելին
Լա Լիգայի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում ընդունել էր «Սևիլիային» և տարավ 4։0 հաշվով վստահ հաղթանակ։ Հանդիպման 68-րդ րոպեին կատալոնական ակումբի վինգեր Ուսման Դեմբելեն նպաստավոր դիրքից անհավանական վրպում է թույլ տվել․
Ավելին
Լա Լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Բարսան» ընդունել էր «Սևիլիային» և տարավ 4։0 հաշվով հաղթանակ։ Կատալոնական թիմի ֆուտբոլիստները հանդիպման ելքը գրեթե վճռեցին արդեն առաջին խաղակեսում՝ 3 անգամ գրավելով Տոմաշ Վացլիկի պաշտպանած դարպասը։ Նախ՝ 27-րդ րոպեին կրկին փայլեց Լուիս Սուարեսը՝ մկրատաձև հարվածով դառնալով փայլուն գոլի հեղինակ, ապա 32-րդ և 35-րդ րոպեներին աչքի ընկան Արթուրո Վիդալն ու […]
Ավելին
Լա Լիգայի 8-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունելու է «Սևիլիային»։ Հանդիպումը կմեկարկի Երևանի ժամանակով 23։00-ին, որի ընթացքին կարող եք հետևել Կենտրոն հեռուստաընկերության եթերով։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Բարսելոնա» – 1. Մարկ Անդրե Տեր Շտեգեն, 2. Նելսոն Սեմեդու, 3. Ժերար Պիկե, 6. Ժան Կլեր Տոդիբո, 8. Արթուր, 9. Լուիս Սուարես, 10. […]
Ավելին
Այս weekend-ից հետո ակումբային ֆուտբոլը կգնա երկշաբթյա ընդմիջման՝ հավաքականների խաղերով պայմանավորված։ Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր հանդիպում, որոնք արժե դիտել և վայելել այս շաբաթ և կիրակի օրերին։ Սկսենք ԱՊԼ-ից «Լիվերպուլ» – «Լեսթեր» (5․10, 18։00, Հ2) Մերսիսայդյան ակումբը փորձելու է հերթական մրցարջանն անընդմեջ նվաճել բաղձալի գավաթը, որը նրանք չեն նվաճել ավելի քան 30 տարի։ Կարծես՝ անիծված […]
Ավելին
1 31 32 33 34

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023