Անհավանական ավարտ Անդալուսիայում, Սևիլիան կարևոր միավորներ կորցրեց?

Անհավանական ավարտ Անդալուսիայում, Սևիլիան կարևոր միավորներ կորցրեց?

16/06/2020 - 12:52

Երեկ՝ հունիսի 15-ին, մեկնարկեց իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի, որի շրջանակում կայացավ երկու հանդիպում։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Սևիլիան» հյուրընկալվել էր «Լևանտեին»։ Հանդիպման առաջին խաղակեսում Խուլիեն Լոպետեգիի սաները ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան բացել հանդիպման հաշվիը, իսկ այն, ինչ չհաջողվեց անել առաջին խաղակեսում, հյուրերին հաջողվեց երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը 25 վայրկյան անց, երբ «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառոլսը անհավանական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Մունիր Էլ Հադադիին, սակայն նա փոխանցում կատարեց Լյուկ դե Յոնգին, ով եզրաափակեց գրոհը՝ բացելով հաշիվը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ անդալուսական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և թվում էր՝ կտանի հերթական կարևոր հաղթանակաը, սակայն խաղավարտին մոտ՝ 87-րդ րոպեին, բաց թողեց ձեռքից հաղթանակը։ Աջ եզրում զարգացած գրոհի ժամանակ փոխարինման դուրս եկած Խորխե Միրամոնը փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ հյուրերի պաշտպան Դիեգո Կառլոսը պատահմամբ դարձաբ ինքնագոլի հեղինակ։

Ասյպիսով, «Լևանտեն» երկրորդ տուրն անընդմեջ հանդիպման վերջնամասում կարողանում է անչափ կարևոր միավորներ խլել մրցակիցներից՝ գրեթե ապահովելով նաև իր տեղը Լա լիգայում։ «Լևանտեն» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ առաջնության ավարտից 9 տուր առաջ 10 միավորով գերազանցելով 18-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մալյորկային»։ «Սևիլիան» 51 միավորով 3-րդն է։

Էլ ավելի հետաքրքիր պայքարում անցավ անդալուսական փոքրիկ դերբին, որի շրջանակում մրցեցին «Բետինս» ու «Գրանադան»։

Առաջին խաղակեսը մածամասամբ անցավ հավասար պայքարում։ Չնայած «Բետիսը» ուներ տարածքային առավելություն, խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով, քանի որ «Գրանադան» բավականին հաջող հակագրոհում էր։

Այդպիսի մի հակագրոհներից մեկի ժամանակ էլ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ 29-րդ րոպեին Խոակինը մրցակցի հենակետային գոտում սխալ փոխանցում կատարեց, ինչի արդյունքում Ռոման Ազիսը խլեց գնդակը, գնդակով ացնավ մոտ 30 մետր և փոխանցում կատարեց ձախ եզրում գտնվող Անտոնիո Պուերտասին, ով էլ իր հերթին մեկ հպումով փոխանցեց Կառլոս Ֆերնանդեսին։ Ֆերնանդեսն էլ բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով գեղեցիկ գրոհը։

Երկրորդ խաղակեսում «Բետիսի» տարծքային առավելությունն ավելի ակնհայտ էր, որը վերածվեց նաև խաղային առավելության։ «Վարունգները» երկրորդ խաղակեսում գնդակին տիրում էին ժամանակի 82%-ը, սակայն այդ առավելությունը երկար ժամանակ չէր հաջողվում վերածել խփած գնդակների։ Միայն 85-րդ րոպեին հաջողվեց արդյունքի հասնել։ «Գրանադայի» պաշտպանները սեփական տուգանային հրապարակում Բորխա Իգլեսիասի նկատմամբ խախտում թույլ տվեցին, ինչի արդյունքում նշանավկեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց Սերխիո Կանալեսը։

Շատ չանցած՝ 88-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցան «Բետիսի» ֆուտբոլիստները։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո Քրիստիան Տելյոն հեռահար հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Սակայն, «Գրանադային» հաջողվեց կորզել ոչ-ոքի։ 90+1-րդ րոպեին անկյունային հարվածից բարձր փոխանցում եկավ դեպի Ռոբերտո Սոլդադոն, ով շեշտակի հարվածով գրավեց Ժոել Ռոբլեսի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։

Այսպիսով, «Գրանադան» երկրորդ տուրն անընդմեջ կարողանում է բարձր կամային որակներ դրսևորել՝ վաստակելով կարևոր միավորներ։ «Գրանադան» վաստակեց 42 միավոր և Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 7-րդ տեղը զբաղեցնող «Վալենսիային» զիջում է ընդամենը 1 միավոր, իսկ «Բետիսը» 34 միավորով 13-րդն է։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023