Ինչպես տեղեկացնում է հեղիանակավոր La Gazzetta dello Sport-ը՝ «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից և կհայտավորվի «Բրեշիայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից, իսկ Եվրոպալի գայի «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում հռոմեական «Ռոմայի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումային ծրագիրը։ Այսօր Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Հիշեցնենք , որ մեր ընտրանու ավագը սեպտեմբերի 29-ին «Լեչչեի» դեմ հանդիպման ժամանակ աճուկային վնասվածք էր ստացել։ Ակնկալվում էր, որ Մխիթարյանը բաց կթողնի մոտ 3 շաբաթ, սակայան ապաքինումը նախատեսվածից ավելի դանդաղ ընթացավ։
Ավելին
Ըստ RomaNews-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Միխիթարյանն, ով դեռևս ապաքինվում է վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա միայն նոյեմբերի վերջին։ Այսպիսով, ստացվում է, որ Մխիթարյանը չի մասնակցի նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 18-ին Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ համապատասխանաբար։ Սպասվում էր, մեր կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա […]
Ավելին
Իտալական Ա սերիայում ընթանում է 11-րդ տուրը։ 4-րդ հորիզոնականում գտնվող «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել էր «Նապոլիին» և դժվարին պայքարում կարողացավ 2։1 հաշվով առավելության հասնել։ Հռոմեական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նիկոլո Ձանիոլոն և Ջորդան Վերետուն, իսկ «Նապոլիի» կազմում՝ Արկադիուշ Միլիկը։ «Ռոման», տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը, 22 միավորով ժամանակավորապես հանգրվանեց 3-րդ հորիզոնականում, իսկ «Նապոլին» շարունակում […]
Ավելին
Մոտենում է ավարտին իտալական Ա Սերիայի 10-րդ տուրը։ Երեկ կայացավ 7 հանդիպում Նախ Երևանի ժամանակով 22:00-ին իրար դեմ էին դուրս եկել Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Նապոլին» և «Ատալանտան»։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ 16-րդ րոպեին «Նապոլիին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Նիկոլա Մաքսիմովիչը։ Սակայն, մինչև ընդմիջման գնալը Ռեմո Ֆրոյլերը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում […]
Ավելին
Քրիս Սմոլինգն, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս հռոմեական «Ռոմայում», վարձակալության ավարտից հետո կվերադառնա ՄՅՈՒ, չնայած այն խոսակցություններին, թե «Ռոման» պատրաստվում է մշտական պայմանագիր առաջարկել նրան։ Այս մասին է տեղեկացնում Sky Sports-ը։ Սմոլինգն այս մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման։
Ավելին
Ինչպես տեղեկացվել է իտալական «Ռոմայի» պաշտոնական կայքը, Էդին Ջեկոն Ա Սերիայի վերջին հանդիպման ժամանակ ստացել է այտոսկրի կրկնակի կոտրվածք։ Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վիրահատության է ենթարկվել։ Հռոմեական ակումբի բժշկական անձակազմը նշում է, որ վիրահատությունն ընթացել է բարեհաջող։ Չնայած այս վիրահատությանը՝ Ջեկոն միացել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որը պատրաստվում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի խաղերին։ Ամենայն […]
Ավելին
Այսօր մեկնարկել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը։ Արդեն ավարտվել են մի շարք հանդիպումներ․ Մանչեստեր Յունայթեդը L խմումբ հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0։0 խաղաց հոլանադական ԱԶ-ի հետ։ Յունայեդը վաստակեց 4 միավոր և սերբական Պարտիզանի հետ 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Իտալական Ռոման J խմբի իր հերթական հանդիպումը ավստրիական Վոլսֆբերգի հետ ավարտեց 1։1։ Հանդիպման հաշիվը բացվեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ռոման» նվազագույն հաշվով հաղթել է «Լեչչեին»: Հենրիխ Մխիթարյանը, ով գոլային փոխանցման հեղինակ է դարձել, վնասվածք է ստացել, այնուհետև փոխարինվել: Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության,- հայտնում է ՀՖՖ-ն:
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Լեչչեին». հանդիպումն ավարտվել է «գայլերի»՝ նվզագույն հաշվով հաղթանակով՝ 0:1: Հանդիպման 56-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո միակ գոլը խփել է Էդին Ջեկոն: Օնլայն հաշվարկով հռոմեական թիմը 11 միավորով 5-րդ հորիզոականում է:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023