Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ հայազգի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դարձել է ազատ գործակալ` […]
Ավելին
«Ռոմայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում` հրաժեշտ տալով ակումբին ու երկրպագուներին. «Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։ Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։ Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 6-ին նախապես որոշված էր, որ Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում պետք է կայանար «Բարսելոնա» – «Ռոմա» հանդիպումը, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից։ Diario Sport-ը, հղում կատարելով RAC1 կատալոնական ռադիոկայանին, հայտնում է, որ այդ խաղում «գայլերին» կփոխարինի «Միլանը»։ Այժմ կողմերը դեռևս բանակցություններ են և, մոտ են համաձայնության հասնելուն։ Հավելենք, որ «ռոսոներիներն» […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է մասնակցել օգոստոսի 6-ին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի հանդիպմանը, որի շրջանակում պետք է մրցեր «Բարսելոնայի» դեմ։ Հռոմեական ակումբը նախապես պարզաբանել էր, որ նման որոշում կայացվել է` կապված այն հանգամանքով, որ «ջալոռոսիների» տղամարդկանց և կանանց թիմերը միջմրցաշրջանային հատվածը պետք է ավարտեն` հնարավորինս քիչ ուղևորություններ կատարելով։ Դրան զուգահեռ, «Բարսելոնան» հայտարարեց, որ […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է «Բարսելոնայի» հետ անցկացնել Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 6-ին։ Հռոմեական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` պարզաբանելով եղելությունը. «Որոշումն ընդունվել է որպես տղամարդկանց և կանանց առաջին թիմերի ամառային ընկերական հանդիպումների ծրագիրը փոփոխելու անհրաժեշտության հետևանք՝ հաշվի առնելով, որ նրանք լավագույն կերպով պետք է մոտենան 2022/23 մրցաշրջանին։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» միջմրցաշրջանային հատվածում նախատեսել էր անցկացնել 6 ընկերական հանդիպում, որոնցից մեկը պետք է կայանար օգոստոսի 6-ին` Ժոան Գամպերի գավաթի շրջանակում, իսկ կատալոնական ակումբի մրցակիցը լինելու էր «Ռոման»։ Այդուհանդերձ, «բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հռոմեական ակումբը միակողմանիորեն և առանց բացատրության հրաժարվել է օգոստոսի 6-ին կայանալիք խաղն անցկացնելու նախապես համաձայնեցված պայմանագրից: Հաղորդվում […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան մշուշոտ է։ Football Italia-ն հաստատում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն սկսել է նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար։ Աղբյուրի փոխանցմամբ` Մենդեշը 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Ռոմային»։ Նշվում է, որ այդ գործարքին կարող է խթանել այն հանգամանքը, որ Մենդեշը նաև «գայլերի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինիոյի գործակալն է։ […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա կատալոնական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռուբեն Ուրիան, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Ռոման»։ Հաղորդվում է, որ երկու ակումբներն էլ մտադիր են վարձակալել 26-ամյա պաշտպանին։ «Տոտենհեմը» վարձակալական պայմանագրում պատրաստ է ներառել նաև պարտադիր գնման իրավունք։ Նշվում է, որ «Բարսելոնան» հույսեր չի կապում Լանգլեի հետ […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 33-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել միլանյան ակումբի համար։ Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ հայ կիսապաշտպանն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ, իսկ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։ Մրցաշարի 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» «Վերոնա» – «Նապոլի» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Լացիո» – «Բոլոնիա» «Լեչչե» – «Ինտեր» «Միլան» – «Ուդինեզե» «Մոնցա» – «Տորինո» «Սալերնիտանա» – «Ռոմա» «Սամպդորիա» – […]
Ավելին
1 13 14 15 16 17 67

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023