Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպման առաջին կեսում «բլաուգրանայի» կազմից վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն և 44-րդ րոպեին փոխարինվեց։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆրանսիացի պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի հյուսվածքների սալջարդ։ Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ 24-ամյա պաշտպանը շարքից դուրս է մնացել նվազագույնը 1 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։ Մինչև 81-րդ րոպեն «բլաուգրանան» անատամ ֆուտբոլ էր ցուցադրում և պարտվում էր 0:2 հաշվով։ Վիգոյից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Յորգեն Շտրանդ Լարսենն ու Անաստասիոս Դուվիկասը։ Այդուհանդերձ, հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում Խավիի թիմը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ սկսեց ցուցադրել և 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի 27-ամյա հարձակվող Սերու Գիրասին` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ Գվինեացի հարձակվողը նոր մեկնարկած առաջնությունում պարզապես ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս` անցկացրած 5 խաղում խփելով 10 գոլ։ OptaFranz-ը հայտնում է, որ Գիրասին այդ ցուցանիշով կրկնել է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Անտվերպենի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի նորեկ Ժոաու Ֆելիքսն, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց` օգնելով աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկուն։ Խավիի թիմից մեկ գոլ էլ խփեց Գավին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ։ «Բլաուգրանան» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` 5:0 հաշվով ջախջախելով Սևիլիայից ժամանած հյուրերին։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ժոաու Ֆելիքսը, Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Ռաֆինիան ու Ժոաու Կանսելուն։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 13 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բետիսը», 7 միավորով, 9-րդն է։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ և ծանր պայքար ծավալվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 2:1 հաշվով։ Խավիի թիմին հաղթանակ պարգևեց Ռոբերտ Լևանդովսկին, ով 86-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Կատալոնական ակումբի կազմից մեկ գոլ էլ խփեց Ժյուլ Կունդեն, իսկ «Օսասունայի» կազմից աչքի ընկավ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» «Լա Սերամիկա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը պարզապես թրիլլերային ընթացք ստացավ, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Հանդիպման ընթացքում Խավիի թիմը նախ հաղթում էր 2:0, ապա պարտվում 2:3, սակայն, ի վերջո, հաղթեց 4:3 հաշվով։ Կատալոնական ակումբի գոլերը խփեցին Գավին, Ֆրենկի դե Յոնգը, Ֆերրան Տորեսսն […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։ «Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։ Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։ […]
Ավելին
«Արսենալն» ու «Բարսելոնան» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Կողմերը պարզապես գոլային հրավառություն էին կազմակերպել. «զինագործները» «բլաուգրանային» հաղթեցին 5:3 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարսը, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Կայ Հավերցն ու Ֆաբիո Վիերան։ Խավիի թիմի կազմից էլ աչէի ընկան Ռոբերտ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված 2022/23 մրցաշրջանի հաջողված և ձախողված տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025