«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հեռանում է ակումբից։ Ինչպես տեղեկանցում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտա»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև արդեն համաձայնեցվել են անձնական պայմանագրի բոլոր կետերը։ Խեդիրան «Հերտայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ջանլուկա դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ Սամի Խեդիրան արդեն մեկնել է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկային րոպեներից կատալոնական ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, և առաջին 15 րոպեների ընթացքում առաջատար Լեո Մեսսին երկու վտանգավոր հարվածներով սպառնաց Ունայի Սիմոնի դարպասին, սակայն դրանք գոլով չավարտվեցին։ Մեսսիի աստեղային պահը եկավ 20-րդ րոպեին, երբ կատալոնական ակումբը տուգանային հարվածի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, ընթացիկ մրցաշրջանում Զինեդին Զիդանի թիմն արդեն 8-րդ պարտությունն է կրում բոլոր մրցաշարերի 27 հանդիպումներում։ Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում «սերուցքայինները» պարտվել են ընդամենը 7 խաղում։ Այդ ժամանակ Զիդանի սաները դարձան Լա լիգայի չեմպիոններ՝ վաստակելով 87 միավոր։ Ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտեին»։ Կարելի է ասել, որ մադրիդյան ակումբը 10 հոգով պայքարեց մրցակցի 11 ֆուտբոլիստների դեմ, քանի որ հանդիպման 9-րդ րոպեին «սերուցքայինների» պաշտպան Էդեր Միլիտաոն վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից։ Հատկանշական է, որ հենց «արքայական» ակումբի սաները առաջինը հասան հաջողության։ Խաղի 13-րդ […]
Ավելին
Զգուշանալով այն գաղափարից, որ եվրոպական ակումբները մտադիր են ստեղծել Սուպերլիգա` ՈւԵՖԱ-ն պատրաստվում է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը ։ Այս մասին տաղեկանում ենք As-ի էջերից։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն սկսել է բանակցել եվրոպական հինգ առաջնությունների ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը «Ռեալի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆեներբախչեի» մասին է։ Ձևաչափի փոփոխման արդյունքում կարող է ստեղծվել առաջնություն, […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է իր վարկածով նախորդ տասնամյակի խորհդանշական հավաքականը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա») Պաշտպաններ – Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա») Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») Հարձակվողներ – […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ հղում անելով El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլին, «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ «Արքայական» ակումբն արդեն նոր պայմանագրի առաջարկ արել է իսպանացուն։ «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է խնդրել ֆուտբոլիստին համաձայնվել աշխատավարձի 10%-ի չափով նվազեցմանը։ Հայտնի է, որ ակումբը դիմել է բոլոր ֆուտբոլիստներին միևնույն խնդրանքով։ […]
Ավելին
Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Սուպերլիգային, եթե մրցաշարը, ի վերջո, կյանքի կոչվի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են անտեսել ՖԻՖԱ-ի ու աշխարհամասային մյուս կոնֆեդերացիաների այն կոչը, ըստ որի, եթե որևէ ակումբ կամ ֆուտբոլիստ դառնա Սուպերլիգայի անդամ, ապա կզրկվի ՖԻՖԱ-ի կամ մյուս կոնֆեդերացիանի հովանու ներքո ացկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «արքայական» ակումբը կստանա 2 մլն եվրո։ Հատկանշական է, որ վարձակալության ավարտից հետո «զինագործները» խաղացողին գնելու անմիջական իրավունք չեն ունենա։ Նոր ակումբի կազմում Էդեգորը հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Մարտին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն մի շարք հանգամանքներ խանգարում են գործարքի կայացմանը։ Մադրիդյան ակումբը չի կարողանում բավարարել 22-ամյա ֆուրտբոլիստի ֆինանսական պահանջները։ Բանն այն է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացուն կարող է վճարել առավելագույնը 21 մլն եվրո աշխատավարձ․ այդքան այս պահին ֆուտբոլիստը ստանում է ՊՍԺ-ում։ Այնինչ, փարիզյան ակումբը […]
Ավելին
1 178 179 180 181 182 241

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023