Գրիլիշը շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար

Գրիլիշը շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար

04/08/2021 - 17:01

«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը մտադիր է ընդունել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել 100 մլն ֆունտ։

Այդկերպ Գրիլիշը կդառնա ամենաթանկարժեք բրիտանացի ֆուտբոլիստը։ Ներկա պահին այդ ռեկորդը պատկանում է Գարեթ Բեյլին, ում «Ռեալ Մադրիդը» 2013 թ. օգոստոսին «Տոտենհեմին» գնել է 85 մլն ֆունտի դիմաց։

Բացի դրանից, Գրիլիշի տրանսֆերը դառնալու է Պրեմիեր լիգայի ակումբների կողմից իրականացված ամենաթանկ գործարքը։ Մինչ այս պահն այդ ռեկորդը պատկանում է Պոլ Պոգբային, ում տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թ. «Յուվենտուսին» վճարեց գրեթե 90 մլն ֆունտ։

BirminghamLive-ի տեղեկություններով էլ, Գրիլիշը մանկունյական ակումբի համար բուժզննում կանցնի օգոստոսի 4-ին կամ 5-ին։ Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ վաղուց 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշն «Աստոն Վիլլայի» սան է, որի կազմում անցկացրել է 213 հանդիպում` դառնալով 32 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023