ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Մեսիի հետ բանակցություններն ավարտվել են»

ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Մեսիի հետ բանակցություններն ավարտվել են»

07/08/2021 - 13:26

ՊՍԺ-ի սեփականատեր  Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համեդ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է, որ փարիզյան ակումբը բանակցել է «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսիի հետ.

«Բանակցությունները պաշտոնապես ավարտվել են։ Հայատարարությունը` շուտով»,- գրել է Ալ Թանին։

Բացի դրանից, Խալիֆս բեն Համեդ Ալ Թանին այդ գրառմանը կցել է նաև #Messi և #Paris_Saint_Germain հեշթեգներն ու ավելացրել արգենտինացի ֆուտբոլիստի` ՊՍԺ-ի մարզաշապիկով լուսանկար։

Ավելի ուշ քաթարցի շեյխը Twitter-ում ևս մեկ գրառում է կատարել` այս անգամ տեղասրելով Մեսսիի ու Սերխիո Ռամոսի լուսսանկարը և գրել.

«Լույսի մայրաքաղաքը։ 8 հաղթանակ Չեմպիոնների լիգայում»։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը վերջերս է «Ռեալ Մադրիդից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ՊՍԺ, իսկ Լեո Մեսսին նույնպես, ամենայն հավանականությամբ, կհամալրի փարիզյան ակումբի շարքերը։

Հավելենք, որ «Փարիզը» պատկանում է Qatar Sports Investments հիմնադրամին, որը, ըստ Reuters գործակալության ունեցած տեղեկությունների, ֆինանսավորվում է Քաթարի ֆինանսների նախարարության և երկրի օլիմպիական կոմիտեի կողմից։

Հատկանշական է, որ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանին նաև Քաթարի էմիրն է, ով նաև ղեկավարում է երկրի օլիմպիական կոմիտեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023