Ռամոսը բարի գալուստ է մաղթել Մեսսիին📸

Ռամոսը բարի գալուստ է մաղթել Մեսսիին📸

11/08/2021 - 22:46

Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի 10-ին Լեո Մեսսին պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։

Փարիզյան ակումբի նորեկներից Սերխիո Ռամոսը Twitter-ի իր միրոբլոգում բարի գալուստ է մաղթել արգենտինացի ֆուտբոլիստին.

«Ո՞վ կարող էր մեզ սրա մասին ավելի վաղ ասել, Լեո Մեսսի։

Բարի գալուստ»,- գրել է իսպանացի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը 2005-2021 թթ. հանդես է եկել «Ռեալ Մադրիդի», իսկ Լեո Մեսսին 2000-2021 թթ.` «Բարսելոնայի» կազմում։

Հավելենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ «Պարի Սեն-Ժերմենին» միացել են ազատ գործակալի կարգավիճակով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023