Մարդ իր գիտակցական կյանքում միշտ ձգտում է կատարելության՝ չփորձելով դավաճանել սեփական սկզբունքներին։ Ձգտումը ինքնին արդեն գեղեցիկ է, քանի որ կատարելությանը չեն հասնում, բայց այնտեղ տանող ճանապարհը ամենաազդեցիկն ու նշանակալիցն է մարդու կյանքում։  Լավագույնը միշտ մնալ անհնար է, բայց եթե քո ճանապարհը դեպի կատարելությունն է, քո կանգառները կլինեն միայն «լավագույնը» կոչվելու համար։ Պեպ Գվարդիոլա Պեպ Գվարդիոլային […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիման մեկնարկում, ճիշտ է, մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն 25-րդ րոպեին ստիպված էին գնդակ հանել սեփական դարպասից, քանի որ Էմիլ Քրաֆթն առաջ մղեց «Նյուքասլին»։ 36-րդ րոպեին «կաչաղակները» քիչ մնաց կրկնապատկեին իրենց առավելությունը, սակայն Ջոնջո Շելվիի իրացրած տուգանային հարվածից […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ, իսկ «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին անվանել աշխարհի լավագույն մարզիչ․ «Մեծ նվաճում է, շնորհավորում եմ։ Ես գրել եմ Գվարդիոլային ու Իլկայ Գյունդողանին։ Երբ միավորում ես ֆինանսական հնարավորություններն ու ֆուտբոլային գիտելիքները, ստանում ես լավ հնարավորություն յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու, և «Մանչեսթեր Սիթիում» դա այդպես […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, անպայման, ցանկանում է կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Դա մանկունյական ակումբի գլխավոր նպատակն է լինելու, ինչը կապված է Սերխիո Ագուերոյի՝ «Սիթիից» հեռանալու հետ։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «քաղաքաբնակների» ղեկավարությունն արդեն շորթ-լիսթ է կազմել այդ դիրքի համար։ Այդ ցանկում ընդգրկվել են Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), […]
Ավելին
Ինչպես գիտեք, մայիսի 11-ին անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։2 հաշվով պարտվեց «Լեսթերին», ինչի արդյունքում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներից՝ իր պատմության շրջանակում 5-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբը գլխավորում է 2016 թվականից և այս ընթացքում «Սիթիի» հետ 3-րդ անգամ է դառնում չեմպիոն։ Ինչպես […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները «Չելսիի» դեմ հանդիպումից արդեն մի քանի ժամ առաջ հավաքվել էին «Էթիհադ» մարզադաշտի մոտ՝ ակնկալելով, որ իրենց սիրելի թիմը հաղթանակ կտոնի և կնվաճի նաև Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Մյուս երկրպագուների համար այս խաղը որպես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի նախերգանք էր ընկալվում և կար հետաքրքրություն, թե ինչպես կխաղան այս թիմերը միմյանց դեմ՝ գլխում ունենալով մայիսի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Բենջամին Մենդին և Ռահիմ Սթերլինգը։ «Ազնվականների» կազմից էլ աչքի ընկնելուն մոտ էր Հակիմ Զիեշը, սակայն 43-րդ րոպեին մարոկկացի […]
Ավելին
Գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա ֆրիդրիխ Նիցշեն գեղեցիկի մասին խոսելիս նշել է, որ «կան գեղեցիկի տարբեր ընկալումներ, ու եթե գեղեցիկը, վեհը, չես ընկալում այդպիսին ինչպիսին կա, ուրեմն գուցե՞ դու չես հասունացել այդքան այն ընկալելու համար»։ «Մանչեսթեր Սիթիի» խաղը ինչպես դասական երաժշտությունը՝ ներդաշնակ, հստակ, համաչափ․․․ անկախ երկրպագուական նախընտրություններից մարդուն միշտ էլ գրավել է գեղեցիկը, պարզապես հղում անելով Նիցշեին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիմպան շջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 4։1 հաշիվը, ինչի արդյունքում մանկունյական ակումբն իր պատմության շրջանակում նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր։ Պատասխան հանդիպման 63-րդ րոպեին Պեպ Գվարդիոլայի սաները պարզապես ֆանտաստիկ դասագրքային գրոհ զարգացրին․ Ֆիլ Ֆոդենը, Կևին դե Բրոյնեն ու Ռիյադ Մարեզը եռաքայլ գրոհ զարգացրին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց ՊՍժ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սիթին» հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական բուռն մեկնարկեց։ Արդեն 7-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը 11-մետրանոց հարված նշանակեց «քաղաքաբնակների» դարպասին, քանի որ, ըստ նրա, Ալեքսանդր Զինչենկոն ձեռքով էր խաղացել […]
Ավելին
1 22 23 24 25 26 38

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023